Մեր անվտանգությունը` օդից կախված

Արթուր Հայրապետյան Մայիս 12, 2021

ԻՔականներն ու իրենց ԺըՊը -ն վտանգի պահին պախկվում են, ու ապագայի համար հող են նախապատրաստում։ Ինչ օրի ենք հասել, որ պետական սահմանը հատում է հակառակորդն ու մեր կողմից ծպտուն հանող չկա։ Եվ սա վկայում է այն մասին, որ իշխանությանը ոչ վստահող կա, ոչ էլ հավատացող, որովհետեւ իշխանությունը 44-օրյա պատերազմի ժամանակ սուտ է տարածել։ Ու ստի մեջ պահած ժողովուրդը, որ նախադեպը ունի, ասում են, թե խուճապի մի մատնվեք, ամեն ինչ կարգին է։ 

Գործ չունեք, հանգիստ ժխշվեք, Սյունիքն ումն է պետք։ Սյունիքը վաղուց հանձնել են նախկինները, չէ՞.. լկտի ստերով ժողովրդի գլուխը լցրեցին, հիմա ինչ կատարվում է երկրում, պատճառաբանում են, թե լկտի սուտ է։ Անգամ ՊՆ-ի հայտարարության մեջ է նշված, որ ձեռնարկվել են միջոցառումներ: Հերիք չի մարդկանց նյարդերի հետ խաղաք։ 

Սյունիքի միջադեպը ազդակ է, որ պետք է հապշտապ վերազինվենք՝ ամրապնդել ՀՀ պետական սահմանները։ Անցյալ տարի ամառը, երբ հակառակորդը դիրքավորվում էր, մեր իշխանությունները խորոված էին անում։ Հիմա` ապագայի համար հող են նախապատրաստում ու սիրուն խոստումներ տալիս։ Իսկ կարեւոր գործերը, սկսած մեր անվտանգությունից` օդից կախված։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024