ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ՄԱՅՐԸ՝ ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑ

Արթուր Հայրապետյան Հուլիս 01, 2021

ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ՄԱՅՐԸ՝ ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑ 

 

ԱՅՍՕՐ ՀԱՅ ԹԱՏՐՈՆԻ ՈՒ ԿԻՆՈՅԻ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԱՐՏԻՍՏՈՒՀԻՆԵՐԻՑ ՄԵԿԻ՝ ՄԵՐ ՍԻՐԵԼԻ ՈՒ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ

ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է` ԱՌԱՆՑ ՆՐԱ ԵՐԿՐԱՅԻՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ...

 

 

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՀԱՎԵՐԺ ԼՈՒՅՍ ՁԵՐ ՀՈԳՈՒՆ

 

ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑՆ ասում էր. Պետք է շատ լուրջ վերաբերվել դերասանական արվեստին եւ հասկանալ, որ բեմ բարձրացող յուրաքանչյուր ոք դերասան չէ։ Իհարկե, բնատուր օժտվածությունը կարեւոր է հաջողության հասնելու համար, սակայն չպետք է անտեսել կրթության դերը, որն արտիստի համար բացահայտում է բազմաթիվ կատարողական մանրամասներ։ Այսինքն' ի վերուստ տրված շնորհը պետք է զուգակցել գիտելիքի եւ տքնաջան աշխատանքի հետ։ Դերասանը պետք է լինի բազմակողմանի զարգացած, իրազեկ։ Կարող է թվալ, որ այս կամ այն կերպարը մարմնավորելու համար ընդհանուր զարգացածությունն էական նշանակություն չունի, սակայն ես խորապես համոզված եմ, որ ինչքան էլ դերասանական տվյալներով օժտված լինի, թերզարգացած արտիստը չի կարող կերտել խորքային կերպարներ։ Ուստի պետք է լավ կրթություն ստանալ, սովորել, անվերջ ինքնակատարելագործվել, այսպես ասած, մարզվել։

 

Առանց էպիտետների

 

«Չեմ ուզում գործածել գերադրական էպիտետներ: Մեր ուսուցիչը` Արմեն Գուլակյանը, մեզ դա արգելում էր: Ասում էր. «Երբեք չասեք` լավ, սքանչելի, հրաշալի, տաղանդավոր... Չգործածեք այս խոսքերը երբեք: Դա պահեք հազվադեպ անհատների` 2-3 հոգու համար` հայ թատրոնի պատմության մեջ: Դա հեշտ մի գործածեք: Դուք ասեք, թե ինչն ինչ է»: Օրինակ բերեմ, մեր ուսանող ժամանակ` 56թ.-ին, լույս տեսավ Ռուբեն Զարյանի «Սիրանույշ» աշխատությունը: Գուլակյանին հարցրեցինք, թե «կարդացե՞լ եք այդ գիրքը: Չպատասխանեք և գիտե՞ք ինչ ասաց. «Ես չեմ հավատում Սիրանույշի մեծությանը և չեմ հավատում անցյալից ոչ մեկի մեծությանը, եթե պիտի ասեն` նա հրդեհվում էր բեմում և այրվում անմնացորդ: Այ եթե այսպիսի խոսքերով պետք է ներկայացնեն, ես չեմ հավատա: Թող ինձ ասեն` ինչ էր անում: Միշտ կոնկրետ»: Մեզ դա է սովորեցրել»:

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024