Մեր երկիրը ներկայացնող անձը մեր պետության վերջին խայտառակ խաղադրույքներն է գործի դրել

Արթուր Հայրապետյան Ապրիլ 06, 2022

Կեղծ ու դեմագոգիկ ճառերից անդին, ես սթափ եմ դատում, անկախ նրանից, թե ով է մեր երկիրը ներկայացնող անձը։ Իսկ մեր երկիրը ներկայացնող անձը մեր պետության վերջին խայտառակ խաղադրույքներն է գործի դրել, որպեսզի ի կատար ածի իր առջեւ դրված ազգակործան ու ազգափրկիչ փաթեթները, ու դրանից հետո կհայտարարվի երկրի ու պետականության արարը։ Ազգակործան փաթեթը, փաթեթավորված հանձնել են նրան, որ հիմնահատակ կազմաքանդի մեր պետականության հիմքերը։ Որովհետեւ ոչ վճռականություն կարող է ցուցաբերել, ոչ էլ արժանապատվության համար կռիվ տվող է։ Իսկ երբ ասում են, թե մենք վատ ժառանգություն ենք ստացել, ասեմ` դուք դրա մասին այնպես չէ, որ տեղյակ չէիք, դուք պատասխանատվություն եք վերցրել ձեր վրա, ու կարգին պատասխանատվությամբ էլ մատաղ եք արել անմեղ տղաների, գաղթական դարձրել տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների, խեղել մարդկային ճակատագրեր, հանձնել թշնամուն մեր պատմական հայրենիքի մի մասը, ու հիմա հավեսով ագիտացիա եք անում, թե մոռացեք այդ ամենը, ու անցեք առաջ, քանի որ ձեր համար ողորմություն ենք խնդրում` խաղաղություն։ Իսկ իրենց յանի պետականամետ հռչակածները սուտի թեզեր են առաջ գցում, թե անկախ ամեն ինչից պետք է կանգնենք մեր պետության ղեկավարի կողքին։ Լու՞րջ։ Թե՞ ձեզ անմեղ տղաների արյունն էր պետք, որ նրանց կյանքը զոհասեղանին դրեցիք, որ խաղաղություն մուրաք, ու թշանամու հետ բարեկամական կապեր հաստատեք, որ լավ ապրեք։ 

Արկածախնդիր ազգադավի համար միեւնույն է, թե իրենից հետո ինչ կլինի։ Կարեւորը ներկան ճիշտ տնօրինի ու իր սեփական միջոցները բարելավի։ Հետո, ինչպես հարկն է կվայելի։ 

Հասավ Բրյուսել։ Ու քանի որ խաղաղություն մուրացողի համար կարեւորն ու արժեքավորը ոչ թե երկիրն է, որի համար ոչ մի լավ բան արած չունի, այլ իր անձնական շահն է, որը ուղիղ կապված է թշանամու շահին, չի՛ կարող իմ անունից բանակցել թշանամու հետ, որ իշխանություն պահի։ 

Տեսնենք էս անգամ ի՞նչ զուլում կբերի մեր երկրի գլխին։ 

նիկոլը չի՛ ներկայացնում ժողովրդի մեծամասնության ձայնը, ուստի նիկոլը չի՛ կարող ներկայացնել Հայկական շահը։ Շատ-շատ թշնամու շահը սպասարկի ու հաճույք ստանա։ 

Խեղճ ժողովուրդ։ Քեզ ինչպես ուզում են տեղից տեղ են քշում։ Իսկ թե ո՞րն է մեր փրկությունը, ասեմ` մենք մեր վրա պետք է հույս դնենք, ու ներսից պետք է փրկվենք, որ դրսից տեսնեն ու մեր հետ բանակցային սեղանի շուրջ նստելու ցանկություն հայտնեն, մեզ հաշվի առնելու ելքեր փնտրեն։ Իսկ հիմա թափով բանակցային գործընթացից Հայաստանը դուրս է մնալու, ինչպես որ ժամանակին Արցախը դուրս թողեցին բանակցային գործընթացից։ Որովհետեւ մեր փոխարեն արդեն որոշել են։ Անգամ մեր փոխարեն արդեն որոշել են, թե ով է գալու, ով է լինելու հաջորդը, եւ թե ինչ առաքելություն ունի իրականացնելու։ Իսկ այս ամենի ֆոնին, ի՞նչ կարգավիճակում կհայտնվենք ազգովի, կախված է մեր վճռականության եւ մեր հավաքական ու միասնական ուժի հետ, որը ամեն ինչից վեր է։ Մնում է սթափ դատել եւ չդառնալ հերթական խառանակիչ պատեհապաշտների ձեռամբ գործող, ու շորորացող խամաճիկ, որը սովորաբար ավարտվում է կյանքի ընթացքում ձեռք բերված` փչացած անձնազոհության սինդրոմով տառապող մեկը, որ միշտ մեղավորությունը բարդում է դիմացինի վրա, առանց հաշվի առնելու իր մեղավորության չափաբաժնի ու սրա-նրա ձեռքին գործիք դռանալու հետ։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել