Մեր հասարակության աներես պատկերն ու պետականության կորստի ցավը

Արթուր Հայրապետյան Հունիս 05, 2021

Մեր հասարակության աներես պատկերն ու պետականության կորստի ցավը` նժարի թաթերին.

Նույնիսկ կենդանին, որ կենդանի է իր մեռած ձագին անտեր չի թողնում: Այս ի՜նչ դժոխքի մեջ ենք հայտնվել.... 

Ափսոս մեր լույս երեխեքը....

Մեր հասարակության պատկերը ինձ սարսափեցնում է։ Չափազանց կարճմիտ եւ հանցավոր  անտարբեր։ Ու այսքան արհավիրքներից հետո մենք շարունակում ենք քեֆ-ուրախություն անել, ու թքած ունենալ, վաղը պետություն կունենա՞ք, թե ոչ։ Վաղը մեր հողի վրա ապրելու հնարավորություն կունենա՞նք, թե ոչ.. ես չեմ ճանաչում իմ կողքին ապրող մարդուն` հային։ Իսկ մենք արժանի՞ ենք, որ պետություն ունենանք։ 

 

Ինչքան էլ բոլորին ձեր բնորոշ խառնակիչ կեցվածքով պոզ ու պոչ կպցնեք, ու ձեր արեւին փչացնեք, չի ստացվելու հանցակից թուրքեր, թարախապալար ճիվաղի տիեզերական մասշտաբի հանցանքները չեք կարող պարտակել` մոռացնել առավել եւս։ Մի ամբողջ սերնդի կոտորածն ու Արցախի հանձնումը, Հայաստանի կործանումը ձեր հանցակից ճակատներին փորագրված է, ինչքան էլ ձեր արյունոտ ձեռքերը ուրիշների ձեռքերին քսեք` չի ստացվելու։ Գուցե լավ հաշվարկել էիք, որ ինչ էլ անելու լինեք, արնահոտը քթին չի առնելու` մարսելու եք, ու ժողովուրդը ձեզ հանդուրժելու է, երեկ եւ այսօր գուցե, թեեւ ես չեմ ճանաչում մի այնպիսի ժողովուրդ, որ ոչ սուգը` սգալ գիտի, ոչ էլ` իրականությունը ճիշտ գնահատել, բայց դու նզովյալ կարողացար բթացնել մարդկանց մեջ ցավն ու ցասումը, չես մարսելու։ Հերոս տղաների դիերը տոպրակների մեջ նեխում է, ու հանցավոր անտարբերությունը բնաջնջում է մի ողջ ժողովրդի, շարունակեք զվարճանալ, ու ձեր գինովցած հալը լացեք, որովհետեւ դուք ձեզ ապահով եք զգում, իսկ մեր հայրենակիցները կռիվ են տալիս իրենց հողի վրա, իրենց ապրելու իրավունքի համար։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024