Մեր ժողովուրդը զանազան սպասումներ ունի

Արթուր Հայրապետյան Հունիս 22, 2021

Երևի ոչ մի ժողովուրդ և ոչ մի հասարակություն այնքան բարձր նշաձող չի սահմանել հոգևորականության համար, ինչքան հայ ժողովուրդը՝ այդ նշաձողը չսահմանելով իր համար: Մեր ժողովուրդը զանազան սպասումներ ունի, որ հոգևորականը պետք է լինի իդեալական, բայց ինքն իդեալական լինելու փորձ էլ չպիտի անի: Սա անշուշտ սխալ մոտեցում է: Հոգևարականի իդեալական լինելն ինքնանպատակ չէ, այլ նպատակ ունի մնացածին բարձրացնել դեպի այդ իդեալականությունը: Եթե հասարակությունն իդեալական լինելու ձգտում չունի, ապա հոգևորականի իդեալական լինելն անիմաստ է:

 

Տ. Միքայել եպս. Աջապահյան

Կիսվել