Մեր պետության շահը ո՞րն է` թշնամու շահը սպասարկե՞լ

Արթուր Հայրապետյան Օգոստոս 04, 2022

Երբ երկրի քաղաքական ղեկավարությունը խոսում է այն ժամանակ, երբ հրաման ունի մեզ համար թշնամի, իրենց համար հարազատ Ադրբեջանից, արդեն պարզ է, որ միասնական հարձակումը` ներքին ու արտաքին ուժերի կազմ-պատրաստ է։ 

Երբ քաղաքակական թիմը ամաչում է մեր պանծալի հաղթանակների համար... միջազգային հանրությունը ի՞նչ անի։ 

Միջազգային հանրությունը ի՞նչ անի, երբ ներքին տականքը գործարքի մեջ է թշնամու հետ։ Երբ խաղաղության անվան տակ մեր զինվորների կյանքն է դրված։ 

Ադրբեջանը օրեր առաջ հայտարարել էր, որ այսրոպեական է, պետք է ՀՀ զորքերը դուրս բերել Արցախի Հանրապետությունից։ Մեկ օր չանցած դուրս եկան.... դե հիմա հայտնվելու են ու գրեն` դուրս չեն եկել։ Լավ.... 

Վերջում ընդամենը ասեմ, քանի դեռ մենք նոյեմբերի 9 -ից հետո հանդուրժում ենք նիկոլ -ներին - արայիկ -ներին, շատ պարզ էր, որ ունենալու էինք այս չարաբաստիկ պատկերը։ Ու կրկին հանդուրժում ենք ու բողոքում, ուրեմն վերջացած է ամեն բան։ Այս աղետաբեր իշխանությունները հասնելու են իրենց նպատակին։ Հայաստան - Արցախ չի լինելու, լավագույն դեպքում Երեւանը դառնալու է Ադրբեջանի մարզ, որտեղ իշխելու է թշնամին։ Իսկ թե քանի՞ հայ կմնա էդ դեպքում։ Դա էլ շատ պարզ է։ Թշնամու դարավոր ծրագիրը իրականություն է դառնում։ Թշնամուն Հայաստանն է պետք առանց հայերի։

Եկեք այսօր էլ առանց վարանելու իրար մեղադրենք։ Մեկը մյուսին ատելու մոլուցքով, եկեք դատապարտենք կատարվածը։ Ու քանի դեռ մենք մեր ներսում իրար ուտելու ենք, թշնամին իր գործի տերն է։ Ներքին տականքն էլ` իր.... փոխարենը սթափվելու, միասնական ուժերով այս ազգադավերից ազատելու առաջնային, միակ նպատակը պետք է լինի։ Չէ, քանի դեռ սրան-նրան պետք է մեղադրել, ու արդարացնել յուր անձը, հանրության շրջանում ցույց տալ, թե ինչպիսինն ես, ապա զուր են բոլոր ջանքերը յանի պայքարի, որ տարվում է վիզուալ դաշտում։

Հա, մի բան էլ` միջազգային կառույցները կզած, ստորացված ղեկավարներին չի սիրում, բայց ժպտում է, երբ հանդիպում է։ Ու իրենց շահերից ելնելով էլ հայտարարություններ է անում։ Բա ոնց... իսկ թե ո՞րն է մեր պետության շահը, դրա մասին ոչ ոք ոչինչ չի ասում, որովհետեւ մենք մեր պետության շահը հոգեգեշի ձեռամբ հանձնել ենք թշնամուն, որ թշնամին իր պետության շահերով առաջնորդվի։

 

 

Արթուր Հայրապետյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024