Մեր շահը, մեր սրբազան Հայրենիքն է

Արթուր Հայրապետյան Մայիս 21, 2021

Դարերով պետության մասին երազես, հազար ու մի փորձությունների միջով անցնես, պետականություն ձեռք բերես, ու մի սինլքոր, որ քեզ Ադրբեջանի հետ երկաթուղի ունենալու մասին է երազել տալիս ու քո թիկունքից թղթեր ստորագրում ի շահ թշնամուն, կորցնում ես քո ինքնությունն ու կրկին պետականության մասին երազում։

 

Ժողովուրդը չի սպասելու, թե երկրի դեմքի քաղցկեղածին պզուկը, երբ է ներսում տարածվելու` կծիկ դառնա, ու վերջանա։ 

Անկումն ավելի խոր կլինի, եթե այս պահը հանդուժվի։ Կեսգիշերից մինչեւ լուսաբաց անհանգիստ մարդիկ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց, որպեսզի հասկանային, ինչ է կատարվում մեր երկրում, որովհետեւ մենք ոչ միայն գտնվում ենք թշնամու շրջափակման, այլ ինֆորմացիոն շրջափակման մեջ։ Անհանգիստ մարդկանցից զատ նաեւ մեր կողքին անտարբեր մարդիկ են ապրում, որ մինչեւ ցավը սեփական մաշկի վրա չեն զգում, ոչինչ չեն անում, մի մասն էլ, որտեղ շահ կա այնտեղ են։ Մեր շահը մեր սրբազան Հայրենիքն է, մեր զինվորն ու մեր սահմանի բերան կռիվ տվող ժողովուրդը։ 

Պետական դավաճանները ակնհայտ ընդդեմ Հայաստանի Հանրապետության դեմ են աշխատում։ Թշնամին մեր տարածքում է, սահման պահող մեր զինվորները անտերության մատնված, ինչպես որ մեզնից յուրաքանչյուրը։ 

Օրհասական է, պահը բաց թողեցինք, կկորցնենք ոչ միայն մեր հայկական տարածքները, այլ մի ազգադավի ստորագրությամբ կկնքենք մեր չլինելու մասին վճիռը։ Սա պետության ու ժողովրդի հարց է։ Վճռականություն, արժանապատվություն ցուցաբերեք։ Թող դեռ փախեփախ անի այսօրվա թիվ մեկ պատասխանատուն, որ երկիրը անտերության ու ժողովրդի թիկունքից շարունակում է գործել, իսկ մյուս իբր սրտացավերն էլ, թող ընտրություններ խաղան....

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024