Մեր սրբազան Հայրենիքը` Արցախ-Հայաստան առուծախի ենթակա չէ

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 27, 2021

Հայաստանը ներկայացնող հոգեկան հանցագործը երբեք ու երբեք չի ներկայացրել Հայաստանի շահը, այլ հակառակը` թշնամու շահը սպասարկելով Արցախը ամբողջապես հանձնում է թշնամու տիրապետությանը, եւ հեռու պահում արցախահայությանը որոշումներ կայացնելու բանակցային գործընթացի հետագա քայլերից։ Արցախից հրաժարվելը նշանակում է Հայաստանից հրաժարվել։ Չկա Արցախ, չի լինելու Հայաստան։ Սա, եթե մինչեւ հիմա չեք գիտակցել, ուրեմն դատապարտված եք հավերժ անհայրենիք ապրելու` թշվառական լինելու հավերժ կոտորվելու` վերանալուն.... Հայաստանը արդեն մաս-մաս թշնամուն են նվիրում։ Մաս-մաս թշնամուն նվիրելը համարում եւ հայտարարում է` խաղաղ դարաշրջան մտնելու մասին։ 

ալիեւը պարզ հայտարարում է, որ մենք այլեւս բանակ չունենք, եւ երբ ցանկանա կարող է հարձակվել` առաջ գալ, ու տեր կանգնել իր հողերին։ Թշնամին չի թաքցնում իր թշնամանքն ու ատելությունը մեր նկատմամբ, բայց մենք ինչ-որ տազ արած ենթարկվում ենք մի հոգեկան հանցագործի, որը իր գավառական արկածախնդրությամբ, իր լավ ապրելու համար, հայրենիքը վաճառքի հանեց, որի պտուղները վայելում ենք ազգովի։ Ադրբեջանական իշխանությունները, մեր իշխանությունների հետ ամեն ինչ արել են Արցախը արտաքին աշխարհից մեկուսացնելու համար։ 

Ի՞նչ ենք անում մենք։ Ոչինչ։ Աղետի մեջ ենք հայտնվել, ու մենք մեր գլխի ճարը դրսերում ենք որոնում, ու մունաթ գալիս, որ մեզ օգնող չկա։ Մենք մեզ, եթե չենք կարողանում օգնել, դրսերից ի՞նչ ենք ուզում։ 

Աղետի ժամանակ մենք պետք է մեր ներսում համախմբված, հստակ մեր անելիքները գիտակցելով` աղետը վերացնենք, ոչ թե շարունակենք անձնապաշտությամբ զբաղվել։ 

Խաղաղություն մուրալով, եւ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը չի կարող լինել Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների ազգային-պետական շահերին ի վնաս` հայոց պահանջատիրությունից հրաժարվելու հաշվին։

Մեր սրբազան Հայրենիքը` Արցախ-Հայաստան առուծախի ենթակա չէ, եւ վերջ։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել