ԱՐԹՈՒՐ ՀԱՐԱՊԵՏՅԱՆ. Մեր ողնաշարը կոտրված է

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 06, 2020

Մենք ականջներով ենք սիրում։ Երկուսուկես տարի է ստերով ենք կերակրվել։ Թվացել է, որ կուղղենք, որովհետեւ մեզ համոզել են, որ մենք ենք մեր երկրի իրական  տերը։ Ու երբ ժողովրդավարության անուն ենք լսել, ծափ ենք տվել, ու թվացել է իշխանությունների ձախողումները ժողովրդավարության պուպուշ քայլերի մեջ է մտնում։ Ու ծափ ենք տվել, որովհետեւ նախկինները մեր կոկորդին կանգնած են եղել։ Ինչ է անում հիմա իշխանությունը։ Կապիտուլացիա ստորագրած, աշխարհի երեսից մեզ ջնջած, անգամ մեր գերիների հարցը չլուծված, ու մեկ ամիս է լսում ենք, որ ամեն բան արվում է գերիներին, անհետ կորածներին վերադարձնելու համար։ Ոչ իրական թվեր գիտենք անհետ կորածների, ոչ գերիների.. ու շարունակում ենք ապրել. շատերին էլ, շատ բան պետք չի, ոչ միտք կա, ոչ էլ ցավ: 

 

Իշխանությունները երկուսուկես տարի է մեզ խաբում է։ Սկզբում ինչքան նախկին կար, վերադարձրեց քաղաքական ասպարեզ ու սկսեց արհեստական խնդիրներ ստեղծել։ Համակարգային փոփոխություններ չավեցին, որովհետեւ ըստ իրենց պայմանավորվածությունների պետք էլ չէր, իսկ սթափ դատող հասարակությունը ուզում էր համակարգային փոփոխություններ: Եթե չես կարողանում հանցագործի հախից գալ, ապա հանցագործն է քո հախից գալիս։ Դրա մասին շատ եմ խոսել՝ անիմաստ է եղել. Թեեւ չես կարող համեմատական տանել։ Քսան տարի շարունակ կիսապատերազմական իրավիճակում ով ասես, որ չի հարստացել, ու թքած են ունեցել թե երկիրը վաղը ինչ խնդրի առաջ կկանգնի։ Չգիտեի՞ր։ Գիտեիր։ Արդարացումներ չկան, որովհետեւ մինչեւ հիմա անգամ որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել պետության ղեկավարիդ ասած` դավաճանների եւ նրանց հանցավոր քայլերի համար։ Գիտենք ինչու, որովհետեւ երկրի ղեկավար լինելով թաքցրել ես անիմաստ հաղթելու ենք կարգախոսով, ու հասարակության մեծ մասը հավատացել է ու խաղացել ես մարդկանց զգացողությունների հետ։ Որովհետեւ անգամ մեզ համոզել էիր, որ թեկուզ բոլորս մեռնենք, բայց հաղթելու ենք։ Ասում են, եթե չստորագրեր, ապա հինգ հազար զոհերից բացի կունենայինք էլ ավելի շատ զոհ։ Իսկ երբ ասում ենք, որ կարող էիր ավելի շուտ կանգնեցնել պատերազմը, դրամով եւ քիչ զոհ կունենայինք, եւ տարածքային անհամեմատ քիչ կորսուտ, կրկին աշխատում է մանիպուլյացիոն հնարքներն ու ամեն օր մի նոր սուտ ենք լսում, որ երկրի ղեկավարի մակարդակով մեկը, իրեն արդարացնելու համար պատրաստ է բոլորին զոհելու, հանուն իր սխալներն ու ձախողումները թաքցնելու նպատակով։ Անգամ այս իրավիճում, որ կարող ես երկրի ներսում  ամեն բան գործի դնել, որ դուրս գանք այս ծայրագույն իրավիճակից, երկրի ղեկավար կոչվածդ ամեն օր իրավիճակը ավելի ես թեժացնում։ Ու երբ խոսք է գնում նախկինների մասին, բոլորս ենք վախենում, որ հանկարծ չվերադառնան, բայց դրա միակ մեղավորն էլ դու ես Նիկոլ, որ այսօրվա թե նախկին, թե ներկա, քեզ ինչ ասեն, քիչ կասեն, որովհետեւ ոչ տեղ ես թողել, ոչ էլ հույս, որ վաղը անհամեմատ ավելի լավ կլինի։ Հեշտ է պատերազմի անվան տակ անցկացնել շատ բան։ Թե բա պատերազմ էր անխուսափելի էր զոհերը, բայց չգիտես ինչու երբ ապրիլյան պատերազմի ժամանակ մենք էլի զոհեր ունեցանք, չգիտես ինչու պետության ղեկավարը դավաճան էր, բայց կապիտուլացիայի գնացած քո պես ինքնաբավ ու տխեղծ ղեկավարը, որ ամեն օր պետք է ներողություն խնդրեր ժողովրդից, վազեր այս զոհվածի, այն անհետ կորածի ընատնիքներ, հաշմանդամ դարձած տղաներին օգնելու, փորձում է ամեն օր ձեռք առնել ժողովրդին։ Ու կապիտուլացիայի գնացած ղեկավարին դեռ ծափեր տվողներ կան. աշխարհն էլ կործանվեց ծափերի ներքո, երբ ձեռքերը ազատության անվան տակ փորձեցին արդարցնել։

Մարդ գտեք, դուք էլ ձեր թեկնածուին առաջադրեք, ու տեսնեք ինչ է գալիս գլխներիս։ Ինձ որպես քաղաքացու չի հետաքրքրում այլեւս թե ով կլուծի գերիների հարցը, եթե անգամ գերիների վերադարձը օր առաջ կկազմակերպվի։ Ես հիմա ավելի քան մտածում եմ այդ մարդկանց վաղվա ճակատագրով, ծնողների ամենօրյա դանդաղ մեռնելու, լավ դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է ապրում ծնողը, ամեն վայրկյան աչքը դռանը.. քան որեւէ մեկի աթոռը, որ պետք է նստի։ Միեւնույն է մենք մեզնից պետք է սկսենք, իսկ մեր ողնաշարը կոտրված է։ Մենք սիրում ենք ականջներով սիրել, ու սիրում ենք, որ մեզ խաբում են։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024