Մեր զինվորներից և սպաներից շատ-շատերն ապրում և ծառայում են անմարդկային պայմաններում

Արթուր Հայրապետյան Հունվար 12, 2021

Մենք(ժողովուրդ, քաղաքացի, ազգ), նախկին չենք ընտրել, մենք ՊՎԾ պետ չենք ընտրել, ԱԱԾ պետ չենք ընտրել, ՊՆ նախարար չենք ընտրել։

Մենք, ոչ բարով, ընտրել ենք ձեզ, ոչ բարով հեղափոխություն անելով իշխանության ենք բերել ձեզ։

Դուք եք ժողովրդի ընտրյալը և դուք եք նշանակում, ֆինանսավորում, և ի վերջո կառավարության բարձրագույն վերահսկող մարմինը հենց դուք եք, պատգամավորնե՛ր։

Երկու օր պտտվեցի շատ ստորաբաժանումներով։ Պատկերն ահավոր է, սոսկալի, ցավալի և խայտառակ։

Վերջապես ո՞վ պիտի զբաղվի մեր բանակի ճակատագրով, ո՞վ է տիրություն անելու այս բարձիթողի, այս անհարգալից և նվաստացուցիչ վիճակում գտնվող զորքին։

Հանձնված հողերից դուրս բերված զորքի մոտ գեթ մեկ անգամ գնացած կա՞ք, դիրքերն այցելած կա՞ք, ավելի քան 3000 մետր բարձրության վրա նոր բացված դիրք գնացած կա՞ք։

ՊՆ-ն՞...

Պատերազմի և ետպատերազմյան իրողություններն աչքերովս տեսնելուց հետո՝ հայտարարում եմ.

ՀՀ ամենակոռումպացված, չաշխատող, թալանվող, ամենաբարձիթողի կառույցը եղել է և կա հենց ՊՆ-ն։

Մեր զինվորներից և սպաներից շատ-շատերն ապրում և ծառայում են անմարդկային պայմաններում։

Ամոթ է ասել՝ բուշլատ չունեն, քնում են առանց պատուհաններ և սանհանգույցներ շենքերում, չունեն տարրական հոսանքի գեներատորներ, չունեն տաքացուցիչներ, շատ մեծ կարիք ունեն ջերմային և գիշերային տեսահսկող սարքերի, չունեն համապատասխան փոխադրամիջոցներ՝ զորքն ու զինամթերքը բարձրադիր դիրքեր հասցնելու համար, չունեն կահավորված դիրքեր։ Ի՞նչի մասին եմ խոսում- չունեն նունիսկ զուգարան, լվացարան, բաղնիք։ Լսու՞մ եք արա, չունեն։ Սրա մեղավորը հենց դու ես, պատգամավո՛ր։

Եվ ոչ միայն իշխանական պատգամավոր, ի՞նչ եք անում դու՛ք, ընդդիմադիր պատգամավորներ։ Քանի՞ դիրք եք գնացել, քանի՞ տեսանյութ եք բերել ու ՊՆ-ի և Քոչարյան Անդոյի հետույքը պատռել։

Բոլորդ եք փողի, աթոռի և իշխանության համար քյալլա տվող։

Բոլորիցդ եմ նողկում

Հորդորում եմ բոլոր գործարարներին անխտիր։ Որքան հնարավոր է հարկեր քիչ վճարել, որքան հնարավոր է սրանց հացը կտրել և տնտեսած գումարներով սատար կանգնել մեր բանակին։ Դրանով իսկ սատար կանգնել մեր իսկ անվտանգությանն ու Հայրենիքին։ Իշխանությունը Հայրենիք չէ, քաղաքական յուրաքանչյուր գործիչ՝ լինի իշխանական, թե ընդդիմադիր, Հայրենիք չեն։ Նրանք Հայրենիք տանուլ տվողներ են։ Նրանք թքած ունեն և հայրենի տնտեսության, և հայրենի բանակի, և հայրենի սերունդների կրթության, և առողջության, և այն ամենի վրա, ինչն իրենց անձնական ամբիցիաներին և շահին չի վերաբերում։

Դե քնեք, բարի գիշեր։

Իսկ ես վաղվանից տեսնեմ, թե որ գործարար ընկերներիս դուք վերջնական չեք քերթել, որպեսզի ես քերթեմ, մեր բանակի համար ապրելու պայմաններ ստեղծեմ, միգուցե շատ հաջողեմ, նույնիսկ կռվելու պայմաններ էլ ստեղծեմ։

ՍԱՄՍՈՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024