Մեռնում ենք ու քարշ գալիս, մեռնելուց հետո էլ հանգիստ չենք, չգիտենք հողը, որի համար տարիներ ի վեր կռիվ ենք տվել ո՞ւմն ենք թողնելու

Արթուր Հայրապետյան Օգոստոս 03, 2021

 

Մեռնում ենք ու քարշ գալիս, մեռնելուց հետո էլ հանգիստ չենք, չգիտենք հողը, որի համար տարիներ ի վեր կռիվ ենք տվել ո՞ւմն ենք թողնելու. 

Վախվորածների իշխանություն, որ այլեւս ինչ սիրտը քաշելու է` գործելու է։ 

Երկրի անվտանգությունն էլ ԱԺ անվտանգության պես, որ պահեիք թշնամին հաստատ ՀՀ ինքնիշխան տարած մուտք չէր գործի, ու իր դիրքերը չէր ամրապնդի։ Մինչդեռ գրում եմ ու մտածում, թե այս ամենը ո՞ւմ են պետք։ Մենք մերոնցով կարդում ենք, ու մենք մերոնցով գիտենք ինչ է կատարվում։ Երկիրը այլեւս բռնատիրական կարգեր հաստատած, երկրի անվտանգության թիվ մեկ հարցը թողած, ընդդիմությունը այլեւս բռնվել է հարց ու պատասխանի դաշտ, ու այսպես իրար հետեւից գնում ենք։ Մինչդեռ ամեն օր ՀՀ տարածքում կրակոցներ են, մեզ այլեւս չի հուզում զինվորի մահը, իներտ ու քարացած. մեռնում ենք ու քարշ գալիս, մեռնելուց հետո էլ հանգիստ չենք, չգիտենք հողը, որի համար տարիներ ի վեր կռիվ ենք տվել ումն ենք թողնելու։ 

Եվ որ ամենացավալին է պետք է արձանագրենք, որ պողպատյա մանդատավորների համար կարեւորը ԱԺ -ում հայտնվելն էր, որից այն կողմ անելիք չունեն։ Պետությունից դառնում ենք տարածք, որի հուսալի մատակարարը դառնում է ներքին ու արտաքին թշնամին։ 

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024