Մեղրին միայն հայրենիք չէ

Արթուր Հայրապետյան Ապրիլ 21, 2021

Մեղրին միայն հայրենիք չէ,Մեղրին միայն աշխարհագրական տարածք չէ, Մեղրին Հայաստան աշխարհի, վիրավոր Արցախի դարպասն է ու Մեղրին տապանաքարը կարող է դառնալ Հայոց աշխարհի և պատահական չէ մեհրիբանի ամուսնու հոխորտանքը, թուրքական վիլայեթի ժամանակավոր կառավարիչը սպառնում է Զանգեզուրի գրավումով, թե բա 101 տարի հետո մենք վերադառնում ենք (վերադառնալու ես, բայց ուրիշ տեղ):

Մեղրին թուրքական ամենամեծ երազանքն է: Հեյդարի անառակ որդին չի հասկանում,որ իր հոխորտանքով օգնում է մեզ՝ ցավը ցասումի վերածելու:

 Մեղրին աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն ունի և սա չափազանցություն ու լոկ բառեր չեն, ցավոք «քաղաքակիրթ» աշխարհը չգիտակցելով վտանգը տարված լինելով արևելք-արևմուտք պայքարով ՝ նոր հիտլեր է ստեղծել, որի հետևանքներ դեռ զգալու են իրենց մաշկի վրա՝ բոլորը անխտիր...

 Միայն պրագմատիզմ ու ազգային շահի հստակ գիտակցում, սառը հաշվարկ ու անմնացորդ նվիրում, անցյալի ու ներկայի սխալների ընդունում ու.. ԱՊԱՇԽԱՐԱՆՔ, ինչքան էլ անիրական է հնչում, բայց միասնականությանը այլընտրանք չունենք, նախկին ու ներկա, սև ու սպիտակ այլևս նշանակություն չունի, կամ գիտակցում ենք սա և պատրաստվում՝ ինչքան էլ որ զրկանքների ու պայքարի ճանապարհն է սա,կամ շատ կարճ ժամանակ «բարեկեցիկ» կյանքի տեսլականը կփոխարինվի մեր հայրենիքի վերջնական կորստով.... իհարկե կարող ենք բարեկեցիկ ապրել Փարիզում կամ Մոսկվայում, բայց այդ դեպքում ում է՞ պետք մեր կյանքը, եթե պիտի կորսված լինի Հայրենիքը:

Տիգրան Կարապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024