Մեյդը փռեցիք, ապրեք

Արթուր Հայրապետյան Հունիս 22, 2021

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը գրել է. ««Ինտելեկտուալ» ապուշներին հայ ժողովուրդը ծնկի բերեց և այսուհետ միշտ ծնկի է բերելու»:

 

«ՉԻ». Անկեղծ ասած, շատ ուրախացանք Էդուարդ Աղաջանյանի այս խոսքից: Մենք մտածեցինք, թե Ադրբեջանին ստիպել են վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին, Շորժայից մինչև Շուռնուխ ընկած հատվածում հակառակորդի 1000 զինվորին լարել են, Սև ջրի մոտ ադրբեջանցիների սևն են տվել, Հադրութն են վերադարձրել:

 

Բայց ոչ, ինչքան քրքրեցինք լրահոսը, ոչ մի նման բան չգտանք: Շատ ափսոս: Պարզվեց՝ խոսքը հերթական բարոյական հաղթանակի մասին է: Բայց լավ, բաբաթին հաղթանակի մասին է խոսքը: «Ապուշ» ինտելեկտուալները հաղթել են «ինտելեկտուալ» ապուշներին: Հաղթելն էն բառը չի. չոքըցրել են: Մեյդը փռել են ասֆալտին: Ապրեք: Շարունակեք այդպես հաղթել:

 

Երկրի ողնաշարը ջարդված է, բանակը ցաքուցրիվ եղած, սահմանները՝ անտեր- անտիրական, պետականության լինել-չլինելու հարցն է օրակարգում, այսինքն, մեր պետությանն են ծնկի բերել, սա հեչ, կարևորը սրանց համար ինչ-որ ապուշների ծնկի բերելն է: Իրենց համար շատ հարմար հակառակորդ են գտել, հպարտանում են:

 

Տեղ հասա՞վ, մեր «ապուշ» ինտելեկտուալ:

ՉԻ

 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024