«Մեզ չհաջողվեց մինչև վերջ լուծել ռազմագերիների հարցը». Փաշինյան

Արթուր Հայրապետյան Հունվար 11, 2021

«Մեզ չհաջողվեց մինչև վերջ լուծել ռազմագերիների հարցը». Փաշինյան

 

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դեռ կարգավորված չէ, շրջանի կարգավիճակը դեռ պետք է որոշվի: Այս մասին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Իհարկե, մեզ հաջողվեց, ընդհանուր առմամբ ապահովել կրակի դադարեցում, բայց դեռ բազմաթիվ հարցեր են մնում, որոնք պետք է լուծում ստանան: Այդ հարցերից մեկն է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Իհարկե, Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, մասնավորապես, այդ հարցի շուրջ»,- ասել է Փաշինյանը:

Եռակողմ հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել է, որ Արցախյան հակամարտությունն այլևս չկա։ Փաշինյանն ասել է, որ տարածանաշրջանային կայունության ու Արցախին կարգավիճակ տալու համար պատրաստ է դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբին։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024