Մեզնից շատերը պատերազմի տուժած ենք

Արթուր Հայրապետյան Մայիս 01, 2021

Մեզնից շատերը պատերազմի տուժած ենք։ Պապս, եթե պատերազմում թոքախտով չհիվանդանար ու հորս որբ չթողներ, հայրս տառապանքով չէր ապրի, ու իր հոգսի արձագանքի տխուր հնչյունները մեզ' երեխաներիս լսելի չէին լինի։ Ստացվում է իմ մտածածը' 

հաղթանակի դրոշը բարձր է դրվում, բայց տակի արյունը երբեք չի չորանում։

Այսքանը չէի գրի, եթե ռուսն այսօր չդանդաղեցներ իմ շտապ քայլքը իր' թարմ ծաղիկներով զարդարված հուշարձանի մոտ։ Իրենց պատերազմից անցել է յոթանասունվեց տարի, մեր պատերազմից յոթ ամիսն էլ նույնիսկ չի անցել...Նրանք հերոսացնում են, փառաբանում "իրենց" զինվորին, մեզ ստիպում կարդալ ավտոմեքենաների ետնամասի ապակուն փակցրած " "спасибо деду за победу" , կամ "за победу" գրությունները, որով շնորհակալություն են հայտնում "վերջին" զինվոր պապիկից, արժևորում' իրենց երկիրն ու իրենցը սարքած ընդհանուր հաղթանակը...

Մորմոքվում եմ, բարկանում, որ 

մենք, մեր սեփական արյունով, արժանապատվորեն նվաճած հաղթանակ ունեինք...

Թաղեցին նավթոտ փողերի մեջ։

 Ու ամեն ինչ անում են, որ այս ծանր պատերազմը թեթև անց կացնենք...

Դուք լավն եք տղերք, աննման եք, դուք կաք, դուք կմնաք։

Կմաքրվի երկիրը, երկինքը չի երևա, միայն դուք կերևաք։ 

Ձեզ համար սիրտս մի ուրիշ ձևի է մղկտում...Ախր շատ ջահել, շատ սիրուն, շատ տաղանդավոր, շատ քաջ...Ու շա~տ, շա~տ էիք։

Գայանե Փայտյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024