Միայն խղճի հարցերում մեծամասնությունը չի գործում

Արթուր Հայրապետյան Հուլիս 02, 2021

Երբեք չեմ հաշտվել պարտության հետ։ Ոչ էլ հաղթելուց թեւեր եմ առել։ 

 

Երբեք չեմ ափսոսել, որ լռել եմ... կռիվ-կռիվ խաղալու փոխարեն լռել եմ. հավատա՝ օգնել է...

Նենգությունից, չարությունից, անհիմն գոռոզությունից հեռու պահեք ձեզ... Միայն խղճի հարցերում մեծամասնությունը չի գործում, որովհետև համբավի մասին շատերն են մտածում, իսկ խղճի մասին քչերը...

Էգոն կամ ծնվում է մարդու հետ կամ ոչ... Մարդու դեռ չզարգացած տաղանդը դա էգոն է. դա ունեցար մնացածը գրքերից կարող ես սովորել...

 

Մեկ տգետին չես կարող բացատրել, թե ինչու աշխարհում ինչու են մարդիկ տարբեր, մեկ էլ գիտունին, որովհետեւ երկուսի համար էլ մարդիկ տարբեր են... 

....Ու հպարտանում ես, մի թաքուն տեղ, որտեղ աշխարհի վրա բեռ չես դարձել։ 

Ու ժպիտը, որ քեզ կարող էր ավելի անհոգ պահել, հիմա թանձրացել է, որովհետեւ իմ կողքին ապրող մարդու աչքերը չեն ժպտում առաջվա պես, ու դու երջանիկ չես, դու էլ թաքուն չես կարող ժպալ, որովհետեւ մեծամասնությունը խղճի հարցերում քեզ նեղացրել են, բայց չեն հաղթել։ 

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024