Միայն զիջելու մտադրություն ունենք

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 27, 2021

«Դժգույն ու դժբախտ» Շուշիում քանի որ երեսուն տարում ոչինչ չէր կառուցվել, ըստ ազգակործանի, կարելի էր նվեր անել թշնամուն, բայց չգիտես ինչու թշանամու աչքը Շուշիի վրա էր։ Իսկ թե քանի անգամ էր Շուշիում եղել, սիրտը Շուշիի համար ցավացել, անհայրենիքի համար մեկ էր, կարեւորն ԱՌԵՎՏՈՒՐՆ էր։ 

Թշանամու համար դժբախտ չէր Շուշին։ Մեր ներքին թշնամու համար էր Շուշին «դժգույն»։

Ալիեւը ութ ամսում միջազգային օդակայան բացեց Ֆիզուլիում։ Իսկ մենք մեկ տարում դեռ չենք կահավորվել մեր դիրքերն ու անփորձանք ապրում ենք։ Ցրտերն էլ ընկավ, հիմա էլ կրկին  ցրտերն են պատճառ դառնալու։ Իսկ հայ զինվորը, ինչ պայմաններում է ծառայում, ձայն չեմ հանում։ Կլուբնիկով զինվոր էին պահում ու հպարտանում, իսկ հիմա ոչ կլուբնիկ կա, ոչ էլ տարրական պայմաններ զինվորի համար։ Քանի որ մենք տարածքներ նվաճելու  մտադրություն չունենք, կարելի է զինվորին պահել առանց տարրական պայմանների։ Մենք փաստորեն միայն զիջելու մտադրություն ունե՞նք։ Իսկ թե հիմա բանակն ո՞վ է թալանում, այդ մասին ոչինչ չենք կարող ասել, քանի որ երեք տարում իշխանությունները ճոռոմաբանում են` Հայաստանում ոչ կոռուպցիա կա, ոչ էլ` թալան.

Արթուր Հայրապետյան

Կիսվել