Միջանցքային հարաբերություններ

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 13, 2021

Գորիսի Բարձրավան շրջանի բնակիչներից մեկի հետ եմ խոսում, որտեղ նախորդ օրը անգամ հաց չեն ունեցել խանութներում, հենց ադրբեջանական մաքսակետ դնելու հետեւանքով, բայց մարդը գոհ է իր կյանքից։ Իհարկե չի գիտակցում, որ վաղը, մյուս օրը տնավեր է դառնալու, բայց ինձ ասում է, որ լավ է նիկոլը միջանցքի հարցը լուծեց` մաքսակետ դնելով։ Այս էստեղ չդիմացա։ Հեռախոսը անջատեցի, ու էլ չպատասխանեցի կնոջը։ Եվ այլեւս չեմ էլ պատասխանելու, եթե անգամ թուրքը նրանց իրենց տան մեջ կոտորի։ Տեղից էլ Բարձավանում բնակչությունը չի ծաղկում, եղել եմ, գիտեմ, բայց մարդիկ կարծես գոհ են իրենց այսօրինակ կյանքից։ Ի՞նչ ասեմ։ Իսկ թե ինչ է նշանակում` ադրբեջանցիք մաքսակետ են դրել, ու միջանցքի հարցը լուծվել է, եթե մաքսակետը նույն միջանցքն է, այ էստեղ ես լռում եմ, որովհետեւ ապագառկեքի համար միեւնույն է` միջանցք, թե մաքսակետ, կարեւորը իրենց նիկոլ ջանը մնա ու տիրոջ մեր անի.. այստեղ հիշեցի, որ եթե նիկոլը 44 օր տեւած պատերազմը չկանգնեցներ, ու չփրկեր 35.000 զինվորի կյանք, ավելի տխուր կլիներ մեր վիճակը։ Ի՞նչ ասես։ Ապագառկեքի համար նման արդարացումները փրկօղակ է։ Ջհանդամին, թե մենք չենք տանջվում ու գժվում։ Հալա.. հալալ.....

Արթուր Հայրապետյան

 

Կիսվել