Մոլագարի շուրջ հավաքված մտագարները շուրջպար են բռնել՝ աշխարհը դարձել է մտագարների բանակ
Արթուր Հայրապետյան
Մայիս 07, 2021
Նրանք սովոր են ստի, կեղծիքի, վախի, մոլորությունների, արդարության անունից դուրս տալու, իրենց դատարկ գանգատուփը թաքցնելով ապրել, դե ի՞նչ է եղել որ նրանք պտտվում են մոլագարի շուրջ... Ու կյանքը անբավարարվածների համար դառնում է հրաշք, որովհետև համբակները նկատել են մահացողի ուժն ու սարսափել են: Հիմա ուզում են վերացնել միտքը, որ վերջնականապես առաջ գան մոլագարները...
Մոլագարի շուրջ հավաքված մտագարները շուրջպար են բռնել՝ աշխարհը դարձել է մտագարների բանակ, ովքեր ծառայելու համար հերթ են կանգնել, սպասում են իրենց հերթին... Ողջ աշխարհը լիքն է խոզերով, ովքեր արհամարհում են փնթիությունը... Մարդը ապրում է ողբերգություն, մինչդեռ շատերը դադարում են ապրել, որովհետև նրանց դուր է գալիս չարչարվելու, հաճախ խնդիրներ ստեղծելու, դրանց հաղթահարելու վիճակը:
Աստծո ամենամեծ ձեռքբերումը այն չէ, որ Նա կարողացել է մարդ ստեղծել, այլ որ կարողացել է Նրանց համար Խաչվել եւ նրանց Իր Սրտի ամբողջ ուժով սիրել: Մարդը խաչակերպ է եւ աստվածակերպ է, Աստված Սեր է, խաչը սիրո պատվիրանն է: Խաչը կողմնացույց է դեպի Սերը: Քրիստոս մարմնացավ, մարդացավ, հանձն առավ Խաչը, պարզապես, որպեսզի Իր սեփական օրինակով ապացուցի ու հավաստի, որ մարդը ծնվել է սիրելու համար Աստծուն եւ սիրվելու համար Նրանից. փոխադարձ սիրո համար: Դրա համար էլ մեր խաչը ծանր է...
Ես կորցնելու շատ բան ունեմ, ինձ մի դատեք, միևնույն է մի օր մեռնելու եմ ու հնարավոր է, որ ինձ չհիշեք: Գնացքը աղմուկ էր հանում, պատուհանից դուրս նայեցի, չհասցրեցի դուրս գալ: Ուզում էի, նստել գնացքն ու անհայտ ուղղությամբ հեռանալ, որտեղ չէի հանդիպի նրանց, ովքեր ուզում են խաչել մարդուն՝ չհասցրեցի... Գնացքը սլանում էր ու ես ամեն օր սպասում էի, որ հասցնելու եմ նրա ժամանմանն ու թողնելու եմ այս տեսանելի գորշությունը, որտեղ ամեն մեկն իրեն սուրբ է զգում, մինչդեռ սրբերը սատանաներ են ըստ էության: Քնեցի... Հիմա արդեն լուռ եմ, խարանը մնաց աշխարհի ճակատին, ով սպանել տվեց մարդուն, որ չլինի...
Արթուր Հայրապետյան
Կիսվել