Մոլախոտը քաղհանող չկա

Արթուր Հայրապետյան Հուլիս 28, 2021

Չեք հասկանա, բայց չեմ կարողանում չգրել, ինչքան էլ, որ մտածում եմ, որ մեծամասնությունը թքած ունի, թե ինչ եմ ասելու։ Այն, որ Արցախն ու Հայաստանն իրարից անջատել ու բաժանարար գծեր էիք քաշել, արցախցուն հնարավորինս նվաստացնելով, ու դասալիք համարելով, Արցախը ձեր կոկորդին կանգնած, այն, որ Արցախի համար պետք չէր կռվել, այլ պետք էր ազատվել Արցախից, հիմա հասկացա՞ք, որ Հայաստանը ազգակործան պատուհասը դարձրեց սահմանային գոտի ու արդեն թշնամին Հայաստանի սահմաններից ներս է մտել ամիսներ շարունակ ու կրակում է Հայաստանի վրա։ Հասկացա՞ք, որ Արցախը մեր անվտանգության միջնաբերդն էր, որ հիմա չկա, որովհետեւ ներքին թշնամին բեռ էր համարում Արցախը։ Լափեցիք երկիրն ու ոչնչացրեցիք բանակը, ու հետն էլ մարսեցիք։ Հայաստանը այլեւս առանց Արցախի չի կարող անվտանգ լինել։ Չեք հասկանալու, որովհետեւ անատամ ճիվաղ չարիքը կաթիլ-կաթիլ ձեր չեղած ուղեղները լվացել է ու ձեռք բերել պողպատյա մանդատ։ Ու երբ մարդիկ ասում են, թե վայելեք այն, ինչ տալիս են ձեզ, որ լափեք ու դա ձեր ապագան է, նեղսրտում եք։ Դուք եք հոգեկան հանցագործին վերարտադրել, որ չարիքի իշխանությունը շարունակի իր ազգակործան քայլերը առաջ տանել։ Մի բողոքեք։ Իհարկե, դուք չեք Հայաստանը, որ դուք պետք է որոշեք Հայաստանի ճակատագիրը, բայց ցավոք մոլախոտը արմատ է գցել` տարածվել ու մոլախոտը քաղհանող չկա։ Ու քանի դեռ թույլ ենք տալիս ազգակործանը որոշի Հայաստանի ճակատագիրը, ուրեմն իրավունք չունենք բողոքելու։ Ազգակործան պատուհասը մեր պետությունը վերածելու է դատարկ տարածքի, որտեղ մենք ցիգանի պես քարշ ենք գալու այստեղից-այնտեղ։ Ցավալի է, բայց կներեք, որ չեմ կարող ասել, որ մեր անմեղ տղաները զոհվեցին հանուն Հայրենիքի, այլ կներեք, բայց նրանք սպանվեցին մեր պատճառով, որովհետեւ մենք նրանց տեր չեղանք, թողեցինք որ ներքին ու արտաքին թշնամին վերացնի մի ամբողջ սերնդի, որի տակից դուրս չենք գալու, չենք ապրելու.. ու չպիտի մեզ ներեն։

Արթուր Հայրապետյան

 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024