Մոսկվայի ալտերնատիվ թեկնածու` Վազգեն Մանուկյան

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 03, 2020

Ասում են, թե Վազգեն Մանուկյանը ընդդիմադիրների թեկնածուն է, այն ինչ պատմությունն այլ է։ Քանի որ վերջին օրերին հրապարակում կանգնած 17 կուսակցությունները վարչապետի հեղինակությունը վերակենդանացրեցին, Ռուսաստանը իր թեկնածուին հանգիստ, անխռով հրամցրեց հայ իրականությանը։ Ընդդիմադիր կոչված 17 կուսակցությունները հարկադրաբար պետք է համախմբվեին Ռուսաստանի առաջարկած թեկնածուի` Վազգեն Մանուկյանի, շուրջ։ Վերջինս մի քանի օր առաջ Մոսկվա այցի ժամանակ ստացել էր Ռուսաստանի իշխանությունների «դաբռոն», որտեղ մասնակցել էր Լազարևյան ակումբի խորհրդի նիստին, հավանության արժանանալով որպես ժամանակավոր կառավարության այլընտրանքային թեկնածու։ Ըստ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածության ժամանակավոր կառավարությունը պետք է ձևավորվի պրոֆեսիոնալ անհատներից, անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական դիրքորոշումից։ Նախատեսվում է կուսակցությունների գործունեությունը դադարեցնել մեկ տարով, մինչև նոր խորհրդարանական ընտրություններ:

Կիսվել