Մղձավանջը խորանում է, ու դեռ քանի՞ տարի է շարունակվելու

Արթուր Հայրապետյան Օգոստոս 05, 2021

Ծառայամտության, անթաքույց երկերեսանիության, սրիկայի ու խելագարի այս խառնուրդին թվում է իրենցից բացի բոլորը մեղավոր են:

 

Երկիրը կործանվում է, ամեն օր մի նոր հաղորդագրություններ ենք ստանում սահմանային միջադեպերի մասին։ Մենք տեղյակ չենք, թե իրականում քանի զոհ ունենք, քանի գերի, քանի անհետ կորած, պատերազմից հետո 60-ից ավել նոր զոհեր ունենք, Արցախի հանձնված տարածքներից մեր տղաների աճյուններն են գտնում, իսկ ԱԺ-ում մղձավանջ է։ Բոլոր կողմերը զբաղված է հաշիվ մաքրելով, ոչ թե երկրի անվտանգության հարցերը կարգավորելու, այլ հաշիվ մաքրելով։ Ու հիմա պետք է ԱԺ-ում մեկը մյուսին ապացուցի, թե որ կուսակցության անդամը, որ պատերազմի ժամանակ որտեղ էր, եւ ինչ է արել երկրի համար: Այս էժանագին շոուներին մասնակցում են պատգամավորներ, որոնք հայոց բանակի ստեղծման ակունքներում են կանգնած։  

Իսկ ճամբարափոխ պատգամավորները, երբ սկզբունքայնությունն ու պատիվը շփոթում են իրենց անմեղսունակության հետ, պարզապես ծիծաղելի է, եւ հիմա այդ մարդիկ պետք է ԱԺ ամբիոնը օգտագործեն իրենց անունը վառ պահելու համար։ Իրենց անսկզբունք լինելը փաթաթել մյուսների վրա, որ մյուսներին էլ նույն աչքով նայեն։ 

Պատասխանատվությունից խոսում են մարդիկ, որոնք պատասխանատու չեն անգամ իրենց ընտրողների առաջ։ 

Մղձավանջը խորանում է, ու դեռ քանի՞ տարի է այն շարունակվելու....

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024