ՆԱՐԵԿ ՀԵՔԵՔՅԱՆ ՄԵԾ ՄՐՑԱՆԱԿ (Գրան Պրի)
«Մետաքսե Ճանապարհ» երաժշտական կատարողականության՝ Սերգեյ Պրոկոֆևին նվիրված Առաջին միջազգային մրցույթ, Երկրորդ փուլ / Մեծ Եզրափակիչ, Կոլոմնա, Ռուսաստան։
Սիրելի ընկերնե՜ր, հարազատնե՜ր, անչափ ուրախ ու երջանիկ եմ ձեզ հայտնել. Մեծ Մրցանակը ՀԱՅԱՍՏԱ՜Ն Է ԳԱԼԻՍ։
Շնորհակալ ենք բոլո՜ր-բոլորիդ՝ բարի մաղթանքների, ձեր շատ զգալի ու ամուր աջակցության համար։ ????
Այս օրերին Ռուսաստանի Մոսկվայի շրջանի Կոլոմնա քաղաքում անցկացվող «Մետաքսե ճանապարհ» միջազգային մրցույթի Եզրափակչում՝ Գրանդ-Ֆինալում, մրցում էին մրցույթի առաջին՝ առցանց փուլի երեք մեծ ստուգատեսներում ընտրված՝ տարբեր անվանակարգերի հաղթողները։
Եզրափակչում այսօր լարայինների անվանակարգում Մեծ Մրցանակը և Բացարձակ հաղթողի տիտղոսը շնորհվեց Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սան ՆԱՐԵԿ ՀԵՔԵՔՅԱՆԻՆ։
Շնորհակալ ենք մեր անգերազանցելի մանկավարժին, Նարեկի առաջին քայլերից մինչև այս օրվա հաղթանակը կերտած, կառուցած ՏԻՐՈՒՀԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ։ ❤️ Սիրում ենք Ձեզ շատ և պարտական ենք։
Խորապես շնորհակալ ենք Артис Футура Մշակույթի և Արվեստի զարգացման և պահպանման կազմակերպությանը, անձամբ Араксия Мушегян ին՝ Նարեկի մասնակցությունն այս մրցույթին ապահովելու և մասնագիտական աճի, առաջընթացի հարցերում օժանդակություն ցուցաբերելու համար։
Նարեկի ուժերին հավատալու, նեցուկ լինելու և նրա հետ այնքա՜ն հուզիչ ու գեղեցիկ ընկերական շփում պահպանելու համար շնորհակալ ենք մեր անփոխարինելի, անմար եռանդի աղբյուր Silva Mekinyan ին, Նոր անուններ կազմակերպությանը։ Մենք ձեզ սիրում ենք։
------------------------------------------------------------------------------------
НАРЕК ЭКЕКЯН - ГРАН - ПРИ ❤️❤️❤️
I международный конкурс музыкального исполнительства "Шёлковый путь ", посвящённый С. С. Прокофьеву. Второй тур - Гранд Финал. Коломна, Россия.
------------------------------------------------------------------------------------
NAREK HEKEKYAN - GRAND PRIX ❤️❤️❤️
I International Music Competition "Silk Way" named after S. S. Prokofiev, Second Round - Grand Finale. Kolomna, Russia.