ՆԱՐԵԿԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄԵԼԻՍ ԺՊՏՈՒՄ ԵՄ. նահատակ Նարեկ Մանուկյանի մայր

Արթուր Հայրապետյան Ապրիլ 30, 2022

ՆԱՐԵԿԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄԵԼԻՍ ԺՊՏՈՒՄ ԵՄ. նահատակ Նարեկ Մանուկյանի մայր

 

44-օրյա պատերազմի նահատակներից յուրաքնաչյուրը յուրովի ինքնատիպ է, յուրովի տարբեր, յուրովի առանձնահատուկ: Նարեկն էլ: Փոքրամարմին, բայց սիրտը տիեզերքի չափ մեծ, ու էդ սրտի մեջ բոլորը տեղ ունեին, բաժին ունեին, սեր ունեին իր անսահման սիրուց, անչափելի բարությունից, օգտակար լինելու անսպառությունից: Փոքրամարմին էր, բայց` լիդեր, կազմակերպիչ, համախմբող, իր շուրջը հավաքող: Դեռեւս դպրոցական տարիներին էին այդ որակները դրսեւորվել, դասղեկը բոլոր ծնողների ներակայությամբ է բազմիցս ասել, որ դասարանը կարող է հանգիստ վստահել Նարեկին ու որեւէ բանից չանհանգստանալ, ինչը փառավորել է մոր սիրտը: Այդ որակները բանակում ծառայելիս առավել բացահայտվեցին. թույլերի, անպաշտպանների պաշտպանն էր, սատարը, հասնողը, նրանց խնդիրները լուծողը: Անարդարություն չէր սիրում, արդարության, ճշմարտության ջատագով էր ու պահապան: Կյանքում հանդիպող խոչընդոտները հաղթահարելու, դիամակայելու, արդարության համար պայքարելու իր բանաձեւը չհանձնվելն էր դեռեւս բանակից առաջ, պատերազմից առաջ: Մարմնի վրա (կողքին)` անգլերեն բառաձեւով դաջել էր` «հանձնվել չկա»: Այդ դաջվածքով էին նրան փնտրողները մի քանի տասնյակ նահատակների մեջ ճանաչել նրա մարմինը:

 

Նարեկին սիրում էին բոլոր նրանք, ովքեր թեկուզ մեկ անգամ մի քանի բառ էին փոխանակել հետը: Նարեկին սիրում էին արցախյան առաջին պատերազմում զոհված Դավիթ Հովսեփյանի անունը կրող Երեւանի թիվ 91 դպրոցում, որտեղ սովորել էր, սիրում էին Երեւանի պոլիտեխնիկական քոլեջում, որտեղ ուսանել էր ռադիո-էլեկտրատեխնիկա մասնագիտություն, սիրում էին բանակում` Դիլիջանի N զորամասում, որտեղ գրադ-հրթիռային համազարկի հաշվարկի վարորդ էր, սիրում էին ծննդավայր Սիսիանում, որտեղից դեռեւս 2,5-3 տարեկանում էր Երեւան տեղափոխվել ընտանիքի հետ, բայց տատ ու պապի տան սիրված թոռն էր եւ ընկերներ ուներ: Նարեկին սիրում էին Սիսիանի ավտոդպրոցում, որտեղ վարորդություն սովորեց հատուկ նրա համար, որ բանակում մեքենա վարի. մեքենան իր տարերքն էր: Նարեկին սիրում էին անգամ պատահական զրուցակիցները. Արցախ մեկնելու ճանապարհին 37 տոննա քաշով նրա մեքենան խափանվել էր, Եղեգնաձորում դադար էին առել, զրույցի էր բռնվել միջահասակ մի զինվորականի հետ, ով հորդորել էր չգնալ առաջնագիծ, քանի որ ինքն այնտեղից է գալիս, լավ բան չկա, ինչին Նարեկը պատասխանել էր` հոպա՛ր, էդ ի՞նչ ես ասում, էնտեղ մեր տղերքն են, ես պիտի նրանց գրադ հասցնեմ… Տեսնելով փոքրամարմին Նարիկի մեծ կամքն ու անկոտրուն ոգին, ընդամենը 30 րոպե նրան ճանաչած միջահասակ զինվորականը որոշել էր ընկերություն անել հետը:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024