Նախարարությունները, մարզպետարանները, բոլոր իրավապահներն ու ուժայինները, ինչպես նաեւ իշխանամերձ օլիգարխիան առաջիկա ընտրություններում աշխատելու են Փաշինյանի եւ նրա «ցուցակի» օգտին

Արթուր Հայրապետյան Մարտ 19, 2021

Որ նախարարությունները, մարզպետարանները, բոլոր իրավապահներն ու ուժայինները, ինչպես նաեւ իշխանամերձ օլիգարխիան առաջիկա ընտրություններում աշխատելու են Փաշինյանի եւ նրա «ցուցակի» օգտին, դրանում ես ոչ մի կասկած չունեմ: Այդ բոլոր կառույցներն այս երեք տարում արդեն հասցրել են իրենց դրսեւորել ճիշտ նույն ձեւով, ինչպես դրսեւորվում էին նախորդ 30 տարիների ընթացքում: Մյուս կողմից՝ ենթադրում եմ, որ ընտրությունները կեղծելու «նախահեղափոխական» մեթոդները՝ ընտրատեղամասերում տուրուդմփոց սարքելը, լցոնելը, թվեր նկարելը եւ անգամ ընտրակաշառքը լայնորեն չեն կիրառվելու:Բայց եկեք մտածենք ավելի խորքային խնդրի մասին. 21-րդ դարի երրորդ տասնամյակում, տեղեկատվական հոսքերի այսօրվա առանձնահատկությունները հաշվի առնելով, արդյո՞ք ընտրությունները իշխանություն ձեւավորելու նույնքան արդյունավետ մեխանիզմ են, որքան, ասենք, 30-50 տարի առաջ: Մոտավորապես 5-6 տարի առաջ Արեւմուտքում լայն տարածում է գտել post-truth («հետ-ճշմարտություն») հասկացությունը: Դա մի իրավիճակ է, երբ մարդկանց ներքին համոզմունքները, նրանց էմոցիաներն ավելի կարեւոր են, քան փաստերը:

 

https://www.aravot.am/2021/03/19/1178361/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024