Հիպնոսացած, պռտկերես, անտաշ, տմարդի գյադագյուդա մասսան շարունակում է «պետականություն», «ժողովրդավարություն», «հայրենասիրություն» բառեր շաղ տալով պետությունը հասցնել վերջնական կործանման` աղետը քչություն է անում։ Կռապաշտությունը, այլեւս արմատավորվել է` արդյունք է տալիս, իսկ այլակարծությունը` բռնության ու բերան ծեփելու` «պողպատյա չագուչ», որի «զորությունը» դեռ վայելելու ենք ազգովի։ Պետպատվերով քծնողներին պարգեւատրելու են, ինչպես որ «պատերազմի մասնակից» անվան տակ` մարտական խաչերն ու արիության մեդալները, իսկ իրական մասնակիցները դեռ պետք է ապացուցեն, որ պատերազմին մասնակից են եղել, չհաշված վիրավորում ստացած ու իրենց հաշվին բուժվող տղաները։ Բայց այս ամենը դուր է գալիս նիկոլականներին, որովհետեւ ապագան` ապագառկեքի քիմքին հաճելի է, ջհանդամին թե երկիրը չի կործանվում։
Երեք տարի ատելություն, մաղձ տարածող իշխանությունները հիմա էլ ճամարտակում ու իբր պայքարում (ցուցադրաբար) են` ատելության ու մաղձի դեմ։ Բայց դե ինչպես ասում են` մասսային դուրեկան է այս ազգակործան ժամանակները, իսկ մյուսները պարզապես դիտորդ են, քանի դեռ աղետը չի հասել իրենց, որովհետեւ մեկի համար սեփական միջոցներն են կարեւոր, մյուսի համար` սեփական կերակրատաշտը։
Քաղաքի փողոցներով քայլել չի լինում։ Հիմա էլ մարդասիրությամբ են աչքի ուզում ընկնել։ Պարսկահնդկաքրդական անհայտ ծագումով մարդիկ եկել են մեզ մոտ, որ պատվաստվեն։ Դե ասում ես, ինչո՞ւ, ասում են` տնտեսություն ենք զարգացնում, ջհանդամին, թե համաճարակը չի տարածվի, ու սեփական տնտեսության հերը չի անիծի։ Ավելին չասեմ, որովհետեւ ապագառկեքի ժամանակը լի է մղձավանջով ու անակնկալներով, ու քանի որ հոգեգեշը հիմա ընկած, խոստացած նոր պաշտոններ է տալիս իր տխեղծ թիմի անդամներին` մի տեղից առնելով, մյուս տեղում նշանակելով, ներկան խոստանում է ապագայի հանդեպ սպասող լինել։
Արթուր Հայրապետյան (խմբագրական)