Ներքին ու արտաքին թշնամին մեկն է` երկուսի բաժանված

Արթուր Հայրապետյան Հուլիս 28, 2021

Հայաստանը արյունաքամ է լինում, էս ծանր, խառը, չափազանց վտանգավոր իրավիճակում կեղծ բարեպաշտները համերաշխության կոչեր են անում, հետն էլ` մի քաղաքականացրեք սահմանային լարվածությունը։ Իյա իրո՞ք, թե՞ գերագույն գլխավոր ազրահիլին պետք է գուրգրել, մի թթու խոսք էլ չասե՞լ, որովհետեւ թշնամին կուրախանա։ Իմ համար ներքին ու արտաքին թշնամին մեկ է` երկուսի բաժանված։ 

Հիմա - Ու՞մ հետ համերաշխ լինենք ազգակործան պատուհասի՞, թե՞ ապագառկեքի, որոնց համար Հայրենիքը քոռ կոպեկի արժեք չունի։ Որոնց համար Արցախը բեռ էր` ազատվեցին։ Ու՞մ հետ համերաշխ լինենք, նրանց հետ, որոնք պատգամավորի կողմնակի ծախսերի գումարը հինգ անգամ բարձրացնում ե՞ն, իսկ թշնամին ութ ամիս է զինվում է։ Ո՞ր մեկը գնաց սահման, գոնե տեսներ, թե ինչ վիճակում է.. գիտենք, որ ձեր անվտանգ լինելը նյութն է, որով մխիթարվում եք.. մի խոսքով համերաշխ եղեք թշնամու հետ, ոնց որ կա ու «գուլյատ» արեք, որովհետեւ ձեր դեմն առնող չի լինելու, որովհետեւ թշնամին գիտի, որ դուք նրանց շահերի համար ինչ էլ անելու լինեք, տեղական ապագառկեքը ծափ են տալու։ Անիծվեք դուք, սատկեք դուք։ 

Հիշեք մեկընդմիշտ` այն ինչ կատարվում է հիմա, պատասխանատվությունը օրվա իշխանություններինն է, եւ վերջ։ Այնպես որ հերիք է նիկոլամեռ ջադուներ ու քյոփագներ աղապ-ճաղապ ճամարտակեք։ Ձեր թոռներից ամաչեք։

Շարունակեք անտարբերությամբ ապրել.. մեզ մնացել է` ամեն օր մատղաշ մարմիններ թաղել ու «հավերժ փառք ընկածներին» տողերով մխիթարվել։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել