Նիկոլ երկիրը վերջնականապես մի քանդիր, ինքդ տեսնում ես, որ դու թույլ ու անկարող ես

Արթուր Հայրապետյան Մայիս 04, 2021

Նիկոլը իր շրիշակից ցածր լսարանի համար մի քանի կետ է եփել ուղեղներում ։

Բոլոր ֆեյքերը պտտվում են դրա շուրջ. 

1. Պաշտոն չեն տվել ,աբիժնիկ ա ։

2. Քոչարյանի մարդն ա ։

Այս նույն մասսան մինչև հիմա չգիտի , որ Քոչարյանին ամեն օր մարդասպան ասող Նիկոլը անգամ մարտի մեկի թեման ջրեց ։ 

Ու երբ էդ հիմար մասսան մտածում է ,վաղը Քոչին բռնելու են ,իրենք էլ գոհանան, մի բան են մոռանում , Քոչի դեմ այլևս որևէ փաստարկ չունի ձեր ուղեղները շարունակ լվացած Նիկոլը ։

Մի հոդված չի առաջադրվել ապօրինի հարստացման ։

Հեղափոխությունից առաջ մեզ հրամցրված ականջահաճո խոստումներից ոչ մեկը չի կատարվել ։ 

Ոչ մի թալանչի չի պատժվել։

Արտաքին քաղաքականության մեջ մեզ դեռ ոչ մեկը այսքան չէր նսեմացրել։

Նախկին ու ներկա այլևս չկա ։ Եթե նախորդները թալանչի էին , ներկաները հետ չեն մնում, պետությունից պարգևավճարը արդարացնում են ,նրանով, որ կաշառք չվերցնեն, այնինչ և կաշառքն են վերցնում և պարգևավճարը ։

Ու մեր երկրում նախորդ ոչ մի իշխանությունների օրոք ատելության մթնոլորտը այս աստիճան չի եղել։

Նիկոլ երկիրը վերջնական մի քանդիր, դու ինքդ տեսնում ես ,որ դու թույլ ու անկարող ես ։ 

Քո ֆեյքերին էլ իմ կողմից բարևիր , հիշեցրու նրանց ,որ ոչ բարով իմ նմանների շնորհիվ ես այսօր երկիրը քանդում ։ 

Ու երբ դավաճանեցիր Հեղափոխությանը հենց իմ նմաններն էլ քեզ ընդդիմացան։

Ամաչում եմ ,որ երբևէ կողքդ կանգնել եմ ։

Արմինե Մելքոնյան

Կիսվել