Նիկո՛լ, դու անամոթաբար ստում ես

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 10, 2020

Նիկո՛լ, դու անամոթաբար ստում ես. Հայ ազգային կոնգրեսը ԵՐԲԵ՛Ք չի պահանջել նույն բանը, ինչ որ` 17ուկես կոչեցյալները։

Հայ ազգային կոնգրեսը պահանջում է ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, պահանջում է միմիայն ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ճանապարհով իշխանափոխություն։

Ես հասկանում եմ, որ դու, Նիկո՛լ, քո «աննախադեպությունն» ապացուցելու համար պատրաստ ես ցանկացած կեղծիքի, միայն թե կոնգրեսականներին նույնացնես ռոբասերժական բանդայի հետ, բայց ոնց որ թե արդեն վաղուց պետք է գլխի ընկած լինես, որ քո ցանկությունները չեն կատարվում. կամ թղթի վրա են մնում, կամ օդում ցնդում են։

Իսկ ողորմելի խայթոցիդ, թե մենք «ներքուստ» ցանկացել ենք, որ պարտվես, հիմա էլ արտաքուստ արտահայտում ենք, ասեմ, որ մենք միշտ, ի տարբերություն Նիկոլի ու նիկոլականների, ինչ մտածում ենք «ներքուստ»` արտաքուստ էլ արտահայտում ենք, հո մտքովդ չի՞ անցնում, որ քեզանից վախենում էինք մեր մտածածն ասել։

Մինչեւ հիմա գլխի չե՞ս ընկել, որ մենք ավելի շա՛տ էինք ցանկանում, որ դու եւ քո իշխանությունը հաջողեիք, քան թե նույնիսկ դո՛ւ եւ քո անդեմ–գորշ թիմը, որ հենց հասաք իշխանության` մոռացաք, թե ինչի համար եք արել էդ հեղափոխությունը։

Եվ ցանկանում էինք, որովհետեւ մենք պետության մասին ենք միշտ մտածել ու մտածում, ոչ թե սկսել էինք մորուքդ շատ հավանել։

Մի քիչ տղամարդացի՛ր, տղա՛։

Ոչ բարով` երկրի ղեկավար ես։

 

ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ ՖԲ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024