Նիկոլական ժանտախտից դեռևս չազատված, մի այլ՝ բևեռային ժանտախտ է համառորեն փորձում Հայաստանը վերջնականապես ջնջխել
Արթուր Հայրապետյան
Նոյեմբեր 25, 2021
Բորիս Մուրազիի հետ զրույցում ԱԺԲ-ական Հայկ Մարտիրոսյանն ինքնագոհ ասում է. «Դուրս եկեք քաղաք, գյուղեր նույնպես, հարցրեք և տեսեք ինչ կարծիքի են մեր մասին... Գնացեք Արցախ, Արցախի բնակիչներին հարցրեք...»։
Սա ասում է այն քաղաքական ուժի ներկայացուցիչը, որի կուսակիցներն իրենց «առանձնակի» առաջնորդներից մեկի գլխավորությամբ 44 օրում այդպես էլ չկարողացան հասնել Արցախ, պատճառաբանելով, թե Փաշինպանզեն թույլ չի տվել։ Ասենք թե սրանց բազմասերիանոց ստերից այդ մեկը կուլ տվեցինք ու հավատացինք։ Դե լավ, դուք էլ Սյունիք գնացեք, հիմա այնտեղ ոչ պակաս վտանգավոր է... Բայց սա իմիջիայլոց։
Այսինքն՝ օրերս Արցախի դրոշը փալաս անվանած գործակալ սրիկան առանց աչք թարթելու, հայտարարում է, որ արցախցիները պաշտպանում են իրեն ու իր կուսակից սորոսական բևեռաղվեսներին։ Ավելի պարզեցրած, այս խաբեբայի ասելով՝ արցախցիներն այնքան հիմար են, որ սրանց պես կողմնակից են ռուս խաղաղապահների դուրս գալուն Արցախից, որպեսզի թուրքերը վերջնականապես գրավեն մի բուռ դարձած այս հողը ևս՝ ցեղասպանելով արցախցիներին։ Զուգադիպությո՞ւն է, որ թուրքերն ու հենց այս գործակալ, ստահակ բևեռաղվեսներն են համառորեն ուզում, որ ռուսները հեռանան տարածաշրջանից...
Չգիտեմ, իրեն քաղաքագետ համարող այս կեղծարար-դեմագոգն ինչ խոտ է արածում, որ առանց ամոթի կարողանում է շարունակ ստել, կեղծել և վիրավորել իր գործակալ կուսակիցներին քննադատողներին։ Փաշինպանզեին հավասար սուտասան, կեղծարար ու դեմագոգ են սրանք և պատահական չէ, որ նույն աղբյուրից են սնվում։ Նույն թուրքական յաթաղանն է սրանց թիկունքում։
Նիկոլական ժանտախտից դեռևս չազատված, մի այլ՝ բևեռային ժանտախտ է համառորեն փորձում Հայաստանը վերջնականապես ջնջխել։
Վարդգես Օվյան
Կիսվել