Նիկոլի ձին կապրոնից է

Արթուր Հայրապետյան Հունվար 26, 2021

Լիլիթ Մակունցը հաստատում է, որ իրեն ԱՄՆ-ում դեսպան նշանակելու հարցն օրակարգում է:

«ՉԻ». Հանրության մի ստվար հատված հույս ուներ, որ Հայաստանի իշխանությունները կփորձեն գործընկերային ու կառուցողական երկխոսություն սկսել ամերիկյան նոր վարչակազմի հետ: Այս հնարավոր նշանակումը մի բան է «ավետում»՝ մեզ վրա հույս չդնեք, մեզ հայ-ամերիկյան օրակարգ անհրաժեշտ չէ:

Լիլիթ Մակունցը երկու տարուց ավել իշխանական խմբակցության ղեկավարն է, նրա ամեն մի շփումը հայ լրագրողների հետ վերածվում է զավեշտի, որովհետև տիկինը խառնվում է, չգիտի՝ ինչ ասի, որպեսզի չարժանանա ղեկավարի հանդիմանանքին: Կարելի է միայն պատկերացնել, թե ամերիկացի պաշտոնյաների համար ինչ տանջանքի է վերածվելու Հայաստանի դեսպանի հետ երկխոսությունը: Ամեն նախադասությունից հետո ժամանակ է խնդրելու՝ Երևանի հետ կապվելու և պատասխանը ճշտելու համար:

 

Կյանքը ցույց տվեց, որ Փաշինյանը ունակ չէ սեփական սխալներից հետևություն անել: Ինչպես Մակունցը ձախողվեց խմբակցության ղեկավարի պաշտոնում, երկու այդքան էլ ձախողվելու է դեսպանի պաշտոնում: Բայց Փաշինյանի ձին կապրոնից է:

Հ.Գ. Լիլիթ Մակունցը կարող էր նշանակվել Վաշինգտոնում ՀՀ դեսպանատանը աշխատանքի: Առավելագույն պաշտոնը, որին կարելի էր նրան նշանակել՝ դեսպանատան թարգմանիչ:

ՉԻ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024