Նիկոլի կինը նոր գրառում է արել

Արթուր Հայրապետյան Մարտ 31, 2022

Նիկոլի կինը նոր գրառում է արել, որն սկսվում է այսպես. «Որդեկորույս մայրերի նկատմամբ հանրային վերաբերմունքի թեման շատ դանդաղ, բայց բացվում է»: 

Չեմ հիշում, որ նման թեմա եղած լինի մինչ իր կազմակերպած հայտնի միջոցառումը, եւ ինչո՞ւ է ինձ թվում, որ այդ թեմայի հեղինակային իրավունքը հենց իրեն է պատկանում: 

Այդ կնոջն ասեք՝ հանրային քննարկման դաշտ արհեստական թեմայի ներմուծումը, թեմա, որն ուղղակիորեն զոհվածների մայրերի զգացմունքներին է առնչվում, ոչնչով չի տարբերվում պատերազմի օրերին զինվորական հագուստով ֆոտոսեսիա հրապարակելուց, որն իսկական ծաղր էր՝ ուղղված թե պատերազմի բնույթին, թե այդ պատերազմում մինչեւ արյան վերջին կաթիլը կռվող տղաներին, թե նրանց, ովքեր տասնյակներով հերթագրվել եւ սպասում էին իրենց հերթին՝ ճակատ գնալու, բայց իշխանության անկազմակերպ աշխատանքի կամ չաշխատանքի պատճառով այդպես էլ տեղ չհասան, եւ թե նրանց, ովքեր անզեն էին մնացել կռվի դաշտում ու նրանց զենք հասցնող չկար: Երկուսն էլ հավասարապես անմարդկային են: 

Ու, առհասարակ, սա ի՞նչ բնույթ է՝ սեփական շահերի համար խաղալ ուրիշների զգացմունքների հետ, օգտագործել այլոց ցավը, սգավորի ու վշտակցի կերպարանք ընդունել ու մարդկանց դասեր տալ: Մեկը լինի՝ ձեզ դասեր տա:

 

Կարինե Հարությունյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024