Նիկոլին նորից ընտրողները ստորագրեցին Հայաստանի պարտության տակ

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 19, 2021

Նիկոլը չհեռացավ։ Մնաց Նիկոլը։ Փաստ ա արդեն։ Մեծ, ահռելի փաստ ա, որ պատի նման բարձրացավ մեր առաջ։ Նիկոլին նորից ընտրողները ստորագրեցին Հայաստանի պարտության տակ։ 20-րդ դարավերջի մեր հաղթանակը դարձավ անցյալ, դարձավ պատմություն։

 

Ու հիմա ի՞նչ անենք մենք՝ ես ու դու, որ չենք կարող ապրել էս նվաստ վիճակի մեջ։ Մեզ պետք ա նոր հաղթանակ։ Հինը պատմություն դարձավ, մեզ պետք ա նոր հաղթանակ և նոր հպարտություն։ Էդ հաղթանակը հեշտ չի գալու և շուտով չի գալու, մենք պետք ա նախապատրաստենք էդ հաղթանակը։ Մենք պետք ա ստեղծենք էն նոր Հայաստանը, որը կկարողանա արժանապատիվ տեղ ունենալ էս աշխարհում։ Ահռելի գործ ա, մեկ օրվա գործ չի։

 

Ու երբ ասում եմ՝ մենք, ես նկատի ունեմ բոլոր նրանց, ում հետ միասին անելու ենք էդ գործը։ Ում համար ազգային նվաստությունը մահ ա և ովքեր չեն կարող ապրել առանց արժանապատվության։

 

Ու երբ ասում եմ՝ ես ու դու, հեչ պարտադիր չի որ մենք արդեն ծանոթ լինենք։ Իմ հին ընկերների մի մասը, ցավոք, մնացին անցյալում։ Ինձ պետք են նոր ընկերներ։ Դրա համար էլ հենց գրում եմ էս օրագիրը։ Պատառիկներով վաղուց էի սկսել գրել, իսկ էսօրվանից որոշեցի գրել որպես միացյալ ու շարունակական մի տեքստ՝ «Մարինեի օրագիր»։

 

https://marinepetrossian.com/hy/marine-diary

Կիսվել