Նիկոլ Փաշինյանը կատարում է Թուրքիայի նախապայմանները

Աննա Անտոնյան Հունիս 02, 2023

Նիկոլ Փաշինյանը կատարում է Թուրքիայի նախապայմանները

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միշտ հայտարարում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորում է առանց նախապայմանների։ Իրականում  Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ կատարում է Թուրքիայի նախապայմանները, այդ ընթացքում շտապ   սկսելով Թուրքիայի հետ սահմանային անցակետի հիմնանորոգումը։ Մայիսի 31-ին Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի հայտարարությունը այն մասին, որ ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է ,  Թուրքիայի ներկայացրած նախապայմանի բացահայտ կատարում է։  Ցեղասպանության թանգարանի նյութերի  այրումը,  համացանցում դրանց լուսանկարների հրապարակումը շատ հարցեր է առաջացնում՝ եթե այդ նյութերը թանգարանային արժեք չէին ներկայացնում, ինչո՞ւ չհանձնվեցին հանրակրթական  որևէ դպրոցի, որպեսզի դպրոցում դրանք, որպես հայրենագիտական նյութեր, ցուցադրվեն։  Թանգարանի նյութերը ինչո՞ւ չեն հանձնել  թղթի թափոնի վերամշակման որևէ կետի, որն անվճար իրականացնում է դրա տեղափոխումը։ Գուցե պետք էր այդ նյութերը հրապարակային այրել,  այդ մասին նկարները տեղադրել համացանցում՝որպես  ցեղասպանության ճանաչումից հրաժարման հրապարակային ապացույց, յուրատեսակ զեկույց-հաշվետվություն Թուրքիային։

Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024