400 նոր աշխատատեղ և 40մլն ԱՄՆ դոլարի ներդրում

Աննա Անտոնյան Մայիս 24, 2021

Երևանի SMD Բժշկական պարագաների գործարանի արդյունաբերական համալիրը այսօր հիմք դրեց երկրորդ մասնաշենքի կառուցման հիմնարկեքին։ Գործարանը մեծացնում է արտադրական ծավալները ըստ միջազգային շուկայի պահանջարկի։
Գործարանի գլխավոր տնօրեն Վիլսոն Մելիքջանյանը գործարանի պատմությանը ծանոթացնելուց հետո անդրադարձ կատարեց կատարվող և սպասվող աշխատանքներին. " Կորեական արտադրության բարձրորակ մեխանիզմներով է կատարվում ամբողջական աշխատանքը, արտահանման շուկայում ամեն ապրանքի հետ կապված պահանջների բավարարումից հետո միայն արտադրական ծավալն ամբողջովին կապահովենք,  այս պահին արտահանում ենք ԵԱՏՄ երկրներ,  ՄերձավորԱրևելքի երկրներ և արդեն պատվերներ ունենք ԱՄՆ֊ից " ,֊նշեց Մելիքջանյանն ու ավելացրեց. " Նոր արտադրամասի բացումը ունի նույն ուղղվածությունը` մեկանգամյա բժշկական պարագաների ստեղծում, կան ապրանքատեսակներ ,որոնք գործող միավորումը չի հասցնում և հարկ կար նոր  մասնաշենքի բացմանը, մասնաշենքը շահագործման կհանձնվի մեկուկես տարի հետո։" 

  Հիմնադիր-նախագահ Հայկ Մաղաքելյանն իր  բացման խոսքում անդրադարձավ կատարվող ներդրումների ծավալին ու արտադրողականության ծավալների ավելացմանը։
Նշենք ,որ արդյունաբերական այս հերթական միավորի գործարկման արդյունքում նախատեսվում է ստեղծել 400 նոր աշխատատեղ, իսկ հաստատված ներդրումային ծրագրի ծավալը կազմում է ավելի քան 40 մլն ԱՄՆ դոլար։ Նախատեսվում է թողարկել բժշկական և լաբորատոր նշանակության, մեկանգամյա օգտագործման մոտ 50 անուն պարագա, մասնավորապես՝ ներարկային կատետրներ, զոնդեր, ասեղներ, ներարկիչներ, մեկանգամյա օգտագործման պոլիմերային լաբորատոր պարագաներ, և այլն: Գործարանի իրացման հիմնական շուկաներն են լինելու ԱՄՆ-ը, ԵԱՏՄ-ն, Մերձավոր Արևելքի երկրները:

Արմինե Մելքոնյան 

Կիսվել