Նոր միֆեր են ձեւավորում

Արթուր Հայրապետյան Մայիս 15, 2021

Պատերազմից հետո, տարիների ընթացքում ձևավորված միֆերի բավականին մեծ հատված քանդվեց, մեր հասարակությունը հսկայական դիսկոմֆորտի մեջ հայտնվեց աշխարհն ընկալելու տեսանկյունից, որովհետև մեկ էլ պարզվեց, որ նախկինում օգտագործվող չափման միավորները սխալ էին։ Էս միֆաքանդումից հետո մեծ իմաստով երկու ճանապարհ կա՝ կամ փորձել ռացիոնալ գնահատել իրավիճակը ու պատկերացնել թե մեզ շրջապատող աշխարհն ի՞նչ վտանգներ ու հնարավորություններ ա պարունակում, կամ արագ նոր միֆեր ձևավորել ու տեսնել թե դրանք ինչքան կձգեն մինչև հաջորդ կատակլիզմը։ 

Բնականաբար նվազագույն դիմադրության ճանապարհը երկրորդն ա, որովհետև մեծ իմաստով բան չպիտի անես, օբյեկտ ես, բազմաթիվ սուբյեկտների ջանքերով պատկերն ինքը ձևավորվում, ա քեզ պարուրում ու բարուրում ա։ Ընդ որում, որպես կանոն միֆականացումը ծայրահեղությունից ծայրահեղություն ա գնում։ Առաջ ինքնափառաբանման գործընթացն էր, հիմա՝ ինքնախարազանման։ Առաջ մեր դեմ խաղ չկար, հիմա՝ մենք անզոր ենք։ 

Առաջին տարբերակի համար մեեեեծ ջանք ա պետք։ Պիտի մեզ ստիպենք մեր ցավին կողքից նայել, մեր տրավման չոր աչքով գնահատել։ Շատ բարդ ու հսկայական ուժ պահանջող ջանք ա, բայց առանց դրա ինքներս մեզ ու աշխարհը ռացիոնալ գնահատելու հնարավորություն չենք ունենա։ Իսկ նոր գնահատման համար անհրաժեշտ ա գիտելիք, որը հնարավորություն կտա իրավիճակը գնահատել, պատճառահետևանքային կապերը սահմանել, նպատակները ձևակերպել, էդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ գործողություններն ու ռեսուրսները պատկերացնել։ 

Էդ գիտելիքը ստանալու միակ ճիշտ ձևը հաղորդակցվելն ա, իրար հետ, աշխարհի հետ, մաքսիմալ կոնստրուկտիվ, սթափ ու ապամիֆականացված հաղորդակցվելն ա։ Ստեղծված իրավիճակում հերթական ծանրագույն ջանքն ա, որովհետև մեծ տրավմայի պայմաններում հաղորդակցվելը զոռ ա։ 

Մենք հիմա դա շատ քիչ ենք անում, չնայած վերջին շրջանում մի շարք քննարկումներ են կազմակերպվում, որոնց նպատակը նշածս հաղորդակցությունը նախաձեռնելն ա։ Էդ քննարկումների ընթացքում դեռ ախտորոշում ենք, բուժում չենք առաջարկում, բայց դե չեղածից լավ ա։ Հաջորդ փուլում, հույս ունեմ, արդեն ինչ որ գործողություններ կձևակերպվեն։

Բայց շտապել ա պետք, որովհետև զուգահեռաբար նոր միֆեր են ձևավորվում, որոնց տակից հետո շատ դժվար կլինի դուրս գալ։

Միքայել Հովհաննիսյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024