Նոր ռիսկեր. ադրբեջանցիները արգելապատնեշներ են դրել Գորիս-Կապան ճանապարհին. «Հրապարակ»

Արթուր Հայրապետյան Օգոստոս 31, 2021

Նոր ռիսկեր. ադրբեջանցիները արգելապատնեշներ են դրել Գորիս-Կապան ճանապարհին. «Հրապարակ»

 

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Գորիս-Կապան ավտոճանապարհը թեեւ ռուս-ադրբեջանական բանակցությունների արդյունքում բացվեց, սակայն 2-3 տեղ ադրբեջանցիները բետոնե արգելապատնեշներ են դրել, եւ մայրուղին, կարելի է ասել, կիսով չափ է բաց։ Արգելապատնեշները դրել են իրենց ուղեկալների կողքին։ Մեր աղբյուրների վկայությամբ, դրանով հոգեբանական ճնշում են գործադրում։ Ճանապարհի այդ մասով երթեւեկելիս ավտոմեքենաների արագությունը կհասնի նվազագույնի, քանի որ արգելապատնեշը նեղ հատված է թողել երթեւեկության համար։

 

Ադրբեջանական կողմը կարող է հանգիստ իդենտիֆիկացնել անցորդներին, եւ սա ռիսկեր է առաջացնելու՝ մարդիկ խուսափելու են այդ հատվածով երթեւեկելուց, հատկապես որ ԱԱԾ-ն ամիսներ առաջ հորդորեց՝ խնդրահարույց կիլոմետրերը հնարավորինս արագ անցնել, առանց կայանելու։ Իսկ թե իրականում ինչի դիմաց բացվեց ճանապարհը, դրա մասին առաջիկա գործընթացները կփաստեն:

 

Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024