Նոր սկիզբ օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Արթուր Հայրապետյան Հուլիս 21, 2022

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, պահպանելով թատրոնի 90-ամյա պատմության արտացոլանքը, ձեռնամուխ եղավ իրականացնելու ռեբրենդինգ՝ ավելացնել ժամանակի շունչը ոչ միայն խաղացանկում, այլ նաև արտաքին տեսքում՝ ժամանակակից տարբերանշան, կայք, գույներ։ Ռեբրենդինգի իրականացման պատասխանատու գործը վստահվել է «Ինդիգո Բրենդինգ» ընկերությանը: Մայր թատրոնի ռեբրենդինգի ներկայացման հանդիսավոր միջոցառումը տեղի հունենա հուլիսի 22-ին՝ ժամը 21:00-ին՝ Օպերային թատրոնի ծառայողական մուտքից՝ Թումանյան 54 հասցեում: Միջոցառման ընթացքում կկայանա նոր տարբերանշանի հանդիսավոր բացումը, հյուրերին կներկայացվի նոր կայքի դիզայնը: Միջոցառմանը հրավիրված կլինեն մեդիա անհատներ, լրագրողներ, դեսպաններ և բարձրաստիճան պաշտոնյաներ: Միջոցառումը կվարի Նազենի Հովհաննիսյանը: Միջոցառումը կուղեկցվի երաժշտական համարներով և նվագախմբային կատարումներով:

Կիսվել