Նոյեմբերի 9-ի փաստաթղթում ոչ մի խոսք չկա այն մասին, որ Բերձոր, Աղավնո և Սուս համայնքները պետք է անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ

Արթուր Հայրապետյան Հուլիս 01, 2022

Նոյեմբերի 9-ի փաստաթղթում ոչ մի խոսք չկա այն մասին, որ Բերձոր, Աղավնո և Սուս համայնքները պետք է անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ․ «Փաստ» 

 

Պատերազմից մեկուկես տարի անց էլ Հայաստանը մեկը մյուսի հետևից զիջումներ է կատարում հակառակորդին, իսկ Նիկոլ Փաշինյանը պարզապես զբաղված է այդ զիջումները լեգիտիմացնելով։ Հերթական զիջումն էլ վերաբերում է Բերձոր, Աղավնո և Սուս համայնքներին։

Փաշինյանը դա արդարացնում է նրանով, թե Հայաստանն Արցախին կապող նոր երթուղու շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքները անցնելու են Ադրբեջանին։ Նա ու իր սատելիտները հղում են կատարում նոյեմբերի 9-ի համաձայնության վրա։ Սա ևս պրիմիտիվ մանիպուլ յացիա է, «կուտ», ինչպես սիրում են ասել, նիկոլականները: Այդ փաստաթղթում նշված է, որ Արցախի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարվա ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:

Բայց նոյեմբերի 9-ի փաստաթղթում ոչ մի խոսք չկա այն մասին, որ Բերձոր, Աղավնո և Սուս համայնքները դրա հետ մեկտեղ պետք է անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ, այլ հստակ նշված է, որ հրադադարի արդյունքում կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Ստացվում է, որ իրավական հիմքեր կան, որպեսզի ներկայիս «Լաչինի միջանցքի» երկայնքով ընկած համայնքները մնան հայկական ու չհանձնվեն, սակայն Ադրբեջանը շտապում է նոր ճանապարհի կառուցման հարցում, որպեսզի հետևողականորեն առաջ տանի Արցախի հայաթափման իր ծրագիրը։ Եթե Ադրբեջանին հաջողվի ստիպել փոխել «Լաչինի միջանցքի» երթուղին, ապա դրանով հակառակորդը հնարավորություն կունենա նոր տարածքային ձեռքբերումներ ունենալ, հայաթափել Բերձոր, Աղավնո և Սուս բնակավայրերը և ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/06/30/1277324/

 

© 1998 - 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024