Նրանց մահվան դատապարտածը և այս օրին հասցրածը պատրաստվում է ուրախ-զվարթ կազմակերպել ընտրություններ, ավելին՝ հաղթել այդ ընտրություններում

Արթուր Հայրապետյան Ապրիլ 06, 2021

Մենք ունենք բացակա ընտրողներ՝ զոհված լուսավոր տղերքը, հոգեպես մահացած նրանց ծնողներն ու հարազատները, տեղամաս գնալ չկարողացող հաշմանդամ դարձած հազարավոր երիտասարդները, բայց նրանց մահվան դատապարտածը և այս օրին հասցրածը պատրաստվում է ուրախ-զվարթ կազմակերպել ընտրություններ, ավելին՝ հաղթել այդ ընտրություններում...

Բոլորովին կապ չունի, թե հասարակության քանի տոկոսն է ձվի գինն ավելի կարևոր համարում, քան Դադիվանքի կամ Շուշիի հոգևոր ժառանգության կորուստը։ Արդյունքը նույնն է՝ այդ մարդկանցից որևէ լուրջ ակնկալիք չի կարելի սպասել։ Պարզապես մեր բախտը կրկնակի չի բերել, որովհետև մի կողմից՝ հայրենիքի զգացում չունեցող, մյուս կողմից՝ մշտապես դիտորդ հանրային շերտերի պատճառով և օգնությամբ արդեն երեք տարում, վերջին վեց ամսում՝ առավել ևս, մեր երկրում հանրային և քաղաքական դիսկուրսը ծավալվում է գերազանցապես Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակ նետված ստերի շուրջ։ Զավեշտ է, բայց այդպես է։ Վերջին 3 տարում մեր երկրում որևէ լուրջ դիսկուրս չի եղել, որը կվերաբերեր, օրինակ՝ Հայաստանի ու Արցախի անվտանգությանը կամ տնտեսության զարգացմանը։ Փոխարենը հանրության մի ստվար հատված ապրում էր և ապրում է «կոպեկ առ կոպեկ», «գելն ու գելխեղդը», «վերջ թավիշին» և նման տխմարաբովանդակ օրակարգերով։

 

https://www.aravot.am/2021/04/06/1182054/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024