Նրանց ուզածը պետությունը չի

Արթուր Հայրապետյան Հուլիս 10, 2021

Եկեք ձեւ չանենք, որ ոչ մի վատ բան չի պատահել: Հարեւան երկրի զինծառայողները ոչ մի ռազմական խոչընդոտ չունեն առաջ շարժվելու Տավուշի եւ Սյունիքի մարզերում. նրանց ախորժակներն առայժմ սահմանափակում է Ռուսաստանը: Արցախում էլ մենք որեւէ լծակներ չունենք ապահովելու մեր հայրենակիցների անվտանգությունը՝ այդ գործառույթը նույնպես ամբողջությամբ փոխանցվել է ռուս խաղաղապահներին: Արտգործնախարարության, այսինքն՝ բանակից հետո կարեւորությամբ երկրորդ գերատեսչության գործունեությունը պարալիզացված է: Պուտինը, Ալիեւը եւ Էրդողանը որոշումներ են ընդունում Հայաստանի վերաբերյալ, որոնց մասին ժամանակ առ ժամանակ ՌԴ նախագահը տեղյակ է պահում Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին: Այս պայմաններում ասել, որ ամեն ինչ լավ է, քանի որ տնտեսական ակտիվությունն ավելացել է, ԵՄ-ն փող է տալիս եւ պարեկային ծառայություն է ստեղծվել՝ իրականությունից հեռու արձանագրումներ են: Բայց ո՞վ ասաց, որ մեր քաղաքացիների մեծ մասին պետք է պետությունը՝ իր օրենքներով, եւ Արցախը՝ այնտեղ դեռեւս ապրող հայերով: Այդ մեծամասնությանը ինչ-որ ուրիշ բաներ են պետք: Պետք է հասկանալ, թե ինչ:

Արամ Աբրահամյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024