Նույն ճահիճը

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 04, 2021

Ըստ իս, սեփական նկարները փակցնեու հարցում այն՝ 2018 թվականի Փաշինյանն ավելի ճիշտ էր (երբ ասում էր՝ այլեւս երբեք ոչ մի նկար), քան այսօրվանը: Որովհետեւ խնդիրը տվյալ դեպքում ոչ թե ընտրված-չընտրած լինելն է, այլ ժողովրդավարական ճանապարհով գնալն է կամ չգնալը: Անձի լուսանկարն աշխատասենյակում փակցնելն ինձ համար արեւելյան դեսպոտիզմի, անձի անզուսպ պաշտամունքի դրսեւորում է: (Գիտեմ, որ դա երբեմն արվում է նաեւ ժողովրդավարական երկրներում, բայց դա ինձ համար չափանիշ չէ): Այդ նկարը փակցնելով՝ պաշտոնյան ցույց է տալիս, որ առաջնորդի գործերն անքննելի են, որ նրա հասցեին որեւէ քննադատական բառ ասելը վիրավորանք է պետության խորհրդանիշի հասցեին: Ի դեպ, Հայաստանի ո՞ր օրենքում է գրված, որ վարչապետը երկրի խորհրդանիշն է՝ դրոշի, օրհներգի կամ զինանշանի նման: Գուցե նախագա՞հն է խորհրդանիշը՝ որպես պետության գլուխ: Կամ՝ ԱԺ նախագա՞հը, քանի որ խորհրդարանական երկիր ենք: Իսկ ինչո՞ւ Անվտանգության խորհրդի քարտուղարը խորհրդանիշ չէ:

 

Արամ Աբրահամյան

Կիսվել