Նվազել են ե՛ւ ընդամենը ներդրումները, ե՛ւ ուղղակի ներդրումները Հայաստանում 2020 թվականին օտարերկրյա ներդրումների ծավալը զգալիորեն նվազել է

Արթուր Հայրապետյան Մարտ 15, 2021

Նվազել են ե՛ւ ընդամենը ներդրումները, ե՛ւ ուղղակի ներդրումները Հայաստանում 2020 թվականին օտարերկրյա ներդրումների ծավալը զգալիորեն նվազել է։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է անցյալ տարվա օտարերկրյա ներդրումների ցուցանիշները, սակայն առայժմ միայն հունվար-սեպտեմբերի տվյալները։ Տարեկան ցուցանիշներն ավելի ուշ կհրապարակվեն։ Սակայն անգամ առանց դրա էլ պարզ է, որ 2020 թվականի սեպտեմբերից հետո Հայաստանում օտարերկրյա ներդրումներ չէին հոսի, պատերազմական իրավիճակում գտնվող երկրում դժվար թե օտարերկրյա քաղաքացիները ներդրումներ կատարեին։ Անցյալ տարի մեր երկրում օտարերկրյա ներդրումները բավականին նվազել են։ Ենթադրվում է, որ օտարերկրյա ներդրումների բացասական ցուցանիշի հիմնական պատճառ կարող է լինել կորոնավիրուսի համավարակը, որը համաշխարհային տնտեսությունում զգալի կորուստների պատճառ է։ Ըստ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, նախորդ տարվա ինը ամիսներին մեր երկրում օտարերկրյա ընդամենը ներդրումների ծավալը կազմել է 52 միլիարդ 633 միլիոն դրամ, ուղղակի ներդրումները՝ 311 միլիոն դրամ։ Իսկ 2019-ին օտարերկրյա ընդամենը ներդրումները կազմել են 137 միլիարդ 836 միլիոն դրամ։ Այսինքն, 2020 թվականի ինը ամիսներին օտարերկրյա ընդամենը ներդրումները 2019 թվականի ամբողջ տարվա համեմատ 85 միլիարդ 203 միլիոն դրամով պակաս են եղել։ Իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները նախորդ տարվա ինը ամիսներին 38 միլիարդ 73 միլիոն դրամով պակաս են եղել 2019 թվականի համեմատ։ Իհարկե, երբ հրապարակեն 2020 թվականի ամբողջ ցուցանիշը, բացասական համեմատական ցուցանիշն ավելի մեծ է լինելու։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/03/15/1177325/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024