Օ, ԼՍԻ՛Ր, ԿՐՔԵՐԻ ԺԱՆՏԱԽՏԸ
Չարենցն իր բախտը նմանեցնում է Ֆրանսուա Վիյոնի բախտին, որովհետև 1926 թ. սեպտեմբերի 5-ին Մարիանա Այվազյանի վրա արձակած կրակոցից հետո հայտնվել էր Երևանի բանտում: Այստեղ նա հիշում է Երևանի բանտը, իրեն և մյուսներին «Մթին զնդանում նստած»: Այս կապակցությամբ թռուցիկ մի հայացք նրա կենսագրությանը: ՖՐԱՆՍՈՒԱ ՎԻՅՈՆ (1431/1432, Փարիզ - մահվան տեղն ու վայրը անհայտ է) – Ֆրանսիացի բանաստեղծ: Մեծացել է խորթ հոր խնամքի ներքո, որի ազգանունն էլ կրել է: Իրենը` Մոնկորբի է կամ դը Լոժ: Ուսանել է Սորբոնում, ստացել է արվեստների մագիստրոսի կոչում (1452): 1455 թ. սպանել է մի վանականի և փախել Փարիզից: Նրան ներում է շնորհվել: Վերադառնալով Փարիզ` կյանքը կապել է գողերի միջավայրի հետ, մասնակցել է կողոպուտների ու թալանի: Բազմիցս ձերբակալվել է ու բանտարկվել: 1463-ին մեկ այլ սպանության համար դատապարտվել է մահապատժի` կախաղանի: Մահվան սպասումների մեջ բանտում գրել է «Բալլադ կախաղան հանվողների մասին» երկը: Դատավճիռը ի կատար չի ածվել և նրան վտարել են Փարիզից: Վիյոնը մասնակցել է Հերցոգ Կարլ Օրլեանցու պալատում կազմակերպված բանաստեղծների մրցույթին:1464-ից նրա մասին այլևս ոչինչ հայտնի չէ: Գրել է «Փոքրիկ կտակ» (320 տող) պոեմը, որը թափառական ուսանողի ծիծաղաշարժ խոստովանություն է: Գրել է նաև «Մեծ կտակ» (2023 տող), որի մեջ Փարիզի հատակն է` գողեր, մարմնավաճառներ, փարիզյան կանայք: Նրա բալլադները աչքի են ընկնում բացառիկ անկեղծությամբ և կատարման վարպետությամբ: Նրա կերպարին «Գարգանտյուա և Պանտագրուել» վեպում անդրադարձել է Ֆրանսուա Ռաբլեն` որպես միստերիայի հեղինակ և բեմադրիչ, կատակերգակների առաջնորդ: Նրան ընդօրինակել են, իսկ գնահատողների մեջ էին դասականապաշտները, լուսավորիչները, խորհրդապաշտները (Լաֆոնտեն, Մոլիեր, Բուալո, Բոմարշե, Հյուգո, Գոթիե, Վեռլեն): Նրա արկածային կյանքին իրենց գեղարվեստական երկերում հետագայում անդրադարձել են Ռ. Լ. Ստիվենսոնը, Ֆ. Կարկոն, Կ. Էդշմիդը, Պ. Անտոկոլսկին:
ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆ (Հուշ և ուղերձ երկրորդ) Օ, մանկության պես ծանոթ Դաշտանկար անեղծ:
- Հարազատ ես, որպես օդ, Որ շնչել եմ ես:
- Մնացել ես բիբերում Իմ` ցոլացած ջինջ:
- Եվ չի՛ ջնջում, չի՛ քերում Քեզ ոչի՛նչ, ոչի՛նչ:
- Հորըս դեմքի պես հանգիստ, Եվ գոց, որպես հանգույց,
- Ես քեզ հիշում եմ անգիր, Սերտել եմ մանկուց: - Հասնում ես պարզ ու պայծառ, Որպես իրական:
Օ՜, հուշ դարձած, անցած Գյուղ նայիրական: - ................................................
Վերն` արեգակ մի դեղին, Վարը` հերկեր տոչոր: - Եզներն ու մարդը հողի` Նայիրական ոճով: Ե՛վ եզները կորավիզ, Ե՛վ հողագործն հայրենի – Կարծես հանված կտավից Մարտիրոս Սարյանի:
- Եվ մաճկալի երգած Հորովելն` իր մասին... Կարծես եղել է ներկա Կոմիտասի դասին... Դաշտանկա՜ր հայրենի, Ինձ մանկուց ծանոթ:
- Կյա՞նք ես արդյոք կենդանի, Թե՞ - ներկ ու աղոթք:
- Ո՞վ է արդյոք ստեղծել Այդ երկն հանճարեղ,
- Ուր թե՛ կյանք են, թե՛ արվեստ Ե՛վ մարդ, և՛ արև:
- Եվ ո՞վ է ում կեղծել` Ո՞րն է իրական... Արդյոք արվե՞ստն է եղծել, Թե՞ կյանքը – նայիրական...
Մտերմությո՜ւն հանճարեղ Կյանքի ու երգի:
- Օ՜, նե՛րկ` դարձած արև, Օ՛, երգ` դարձած երգիչ: - ...........................................
Այն արև՜ն է - ոսկե թաս Երգի՜, ներկի՜, արյան... Օ՜, հնչացած Կոմիտաս,
- Օ՜, գույն դարձած Սարյան...