«Պատերազմի ժամանակ մենք հաղթանակի սահմանում չունեինք»,- զոհված զինվորի հոր եզրահանգումը պարտության պատճառների մասին

Արթուր Հայրապետյան Փետրվար 04, 2021

«Ցավն այն է, որ դիերը տեղափոխել են Երևանի դիահերձարան, գիտեին, թե ում դիերն են և ոչ մեկի ընտանիքին տեղյակ չեն պահել: Մենք վերջին անգամ հոկտեմբերի 27-ին, երեկոյան ժամը 5-ին խոսեցինք Արենի հետ։ Վերջին հեռախոսազրույցի ժամանակ հարցրեց. «Մամ, պատերազմը երկա՞ր է տևելու, եթե երկար է տևելու, մեզ դեղորայք, զինվորական հագուստ և անհրաժեշտ այլ պարագաներ են պետք»:

Մի երկար ցուցակ ուղարկեց, գնեցինք ինչ ուզել էր, դասավորեցինք արկղերի մեջ ու հանձնեցինք ընկերոջ ծնողներին: Հոկտեմբերի 29-ին արկղերը հասել էին Ստեփանակերտ, բայց մենք չգիտեինք, որ մեր որդիների դիերն արդեն Երևանում են»,- պատմում է մայրը:

 

https://hetq.am/hy/article/127036

Կիսվել