Պահանջում ենք երկրում ստեղծված աղետալի վիճակի պատասխանատու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և նրա կառավարության ինքնակամ և անցնցում հեռացումը․ բժիշկներն և բուժաշխատողները հայտարարություն են տարածել

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 11, 2020

Պահանջում ենք երկրում ստեղծված աղետալի վիճակի պատասխանատու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և նրա կառավարության ինքնակամ և անցնցում հեռացումը․ բժիշկներն և բուժաշխատողները հայտարարություն են տարածել 

Բժիշկ, ազատամարտիկ Տարոն Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է ՀՀ մի խումբ բժիշկների և բուժաշխատողների կոչը, որով պահանջում են երկրում ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու Փաշինյանի հրաժարականը և նրա կառավարության ինքնակամ և անցնցում հեռացումը: Հայտարարությունում ասվում է․ Նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլյացիոն հայտարարությամբ մեր պատմության մեջ մի խայտառակ էջ ամրագրվեց: Ըստ էության կորցրինք Արցախի Հանրապետությունը՝ տասնյակ տարիների մեր համազգային ձեռքբերումները, արձանագրելով նաև անդառնալի մարդկային կորուստներ: Մեր երկրի քաղաքական ղեկավարության կրած պարտության հետևանքները մեզ դեռ երկար տարիներ են ուղեկցելու: Այսօր արդեն վտանգված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու մեր ժողովրդի անվտանգությունը: Ակնհայտ է, որ քաղաքական և դիվանագիտական ոլորտներում պարտություններ արձանագրած իշխանություններն անկարող են դիմագրավել թե՜ ներքին մարտահրավերները, թե՝ արտաքին սպառնալիքները: Մենք բոլորս ականատես ենք եղել, թե ինչպես պետական կառավարման բոլոր ոլորտներում համատարած ձախողումները, պետականության համար կարևոր հարցերում ոչ մասնագիտական մոտեցումները, պետական քաղաքականության մշակման տարերայնությունն անդառնալի հետևանքների պատճառ դարձան: Ականատես եղանք, բայց լռեցինք, որովհետև մեզանից շատերը զբաղված էին իրենց առօրյա պարտականությունների իրականացմամբ: Մենք լռեցինք, երբ պետական մակարդակով խարխլվում էին բժշկական էթիկայի նորմերը, մենք լռեցինք, երբ բուժաշխատողների հետ խոսում էին շանտաժի լեզվով, մենք լռեցինք, երբ տապալվում էր կորոնավիրուսի դեմ պայքարը… Լռեցինք և ստացանք այն, ինչի մասին այլևս լռելը անհնար է:Նահանջի և լռելու իրավունք այլևս չունենք: Հայաստանը պիտի ոտքի կանգնի: Որպես պետություն և ժողովուրդ կանգնած ենք ճակատագրական հանգրվանի առջև, որը պահանջում է վճռական որոշումներ և գործողություններ: Մինչդեռ, քաղաքական իշխանությունների ձեռնարկած քայլերը համարժեք չեն մեր ժողովրդին ուղղված գոյապահպանական սպառնալիքին: Իշխանությունների գործողությունները, սեփական սխալների և քաղաքական պատասխանատվության մերժումն ավելի են շիկացնում ներքաղաքական մթնոլորտը։ Ելնելով վերոհիշյալից, ներքոստորագրյալ բժիշկներս և բուժաշխատողներս պահանջում ենք ստեղծված աղետալի վիճակի համար պատասխանատու վարչապետ Փաշինյանի հրաժարականը և նրա կառավարության ինքնակամ և անցնցում հեռացումը: Վստահ ենք, որ քաղաքական ուժերին կհաջողվի երկիրը ցնցումներից զերծ պահել, մեր հասարակությանը միավորվել պետականության գաղափարի շուրջ և արտահերթ ընտրությունների ճանապարհով ձևավորել առկա ճգնաժամը հաղթահարելու ունակ իշխանություն: Նախաձեռնող խմբին միանալու համար դիմել 077044401 հեռախոսահամարով կամ գրել էլեկտրոնային փոստին gexam.grigoryan.92@bk.ru»։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024