Փամփուխչյանը Արտակարգ իրավիճակների նախարար

Արթուր Հայրապետյան Ապրիլ 12, 2022

Սիրելի՛ հայրենակիցներ, նախագահի հրամանագրով նշանակվել եմ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար․ 

Փամփուխչյանը Արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրած հրամանագիրը Փամբուխչյանը հրապարակել է ֆեյսբուքյան էջում. «Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով նշանակվել եմ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար»։ ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը մարտի 31-ին 2 ամսով կալանավորվեց. նա մեղադրվում է կաշառք վերցնելու մեջ։ Ապրիլի 1-ին Փիլոյանն ազատվեց պաշտոնից։ Հիշեցնենք՝ ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե ԱԻՆ-ում այն համոզմանն են, որ թեեւ իմքայլական նախկին պատգամավոր Փամբուխչյանը վատ անձ չէ, թիմային գործընկեր է, բայց ոլորտին այդքան էլ լավ, ամբողջովին ու խորապես չի տիրապետում։

 

Նյութի աղբյուրը: http://meganews.am/articles/98352

Կիսվել