«Պարոն Վանեցյանը շարունակում է մեզ հետ մեր փողոցային պայքարը». Աննա Մկրտչյան

Արթուր Հայրապետյան Հունիս 15, 2022

«Պարոն Վանեցյանը շարունակում է մեզ հետ մեր փողոցային պայքարը». Աննա Մկրտչյան 

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ եվրոպացի գործընկերներին Հայաստանում տիրող իրավիճակի հետ կապված փաստեր են ներկայացրել, նրանք անգամ ապշել են ու տեսագրություններն են խնդրել: Ընդդիմադիրները անմիջապես տեսագրությունները ուղարկել են ե՛ւ փողոցային պայքարի ժամանակ ոստիկանական գործողությունների մասին եւ ԱԺ պատգամավորների նկատմամբ ծեծն ու անհարգալից վերաբերմունքը ԱԺ նիստերի դահլիճում. «Երեւի թե չեմ կարողանա նկարագրել իրենց զարմանքը, մի քանի անգամ հարցը տալիս էին, երեւի թե մտածում էին՝ մեր լեզվի հետ կապված ինչ-որ խնդիր կա, երեւի անգլերեն չենք կարողանում իրենց բացատրել: Տեսագրություններն ուղարկել ենք, տեսնենք հետագան»: Հարցին՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նշել էր, որ ինքը չի վերադառնալու խորհրդարան, չի՞ գալու, որոշումն ուժի մե՞ջ է՝ Աննա Մկրտչյանը պատասխանեց, որ այդ հարցը չեն քննարկել. «Ես պարոն Վանեցյանի ասուլիսներն ու հարցազրույցները նույնպես լսել եմ»:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/06/15/1274388/

 

© 1998 - 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024