Պարտված հպարտը

Արթուր Հայրապետյան Մայիս 31, 2021

 

Պարտված հպարտը

Հալից ընկած հացկատակի համար կենաց մահու հարց է վերարտադրվելը, որովհետեւ լավ գիտի` անխուսափելի է  պատասխանատվության ենթարկվելու իր հաշված օրերը։ 

Պատմության խայտառակ էջեր թողած ազգակործան պատուհասը շարունակում է թիմակիցներին համոզել, որ ինքը հաղթել է, ու առջեւում ապագա կա։ Թիմն էլ իր նման դժբախտ ու դժգույն` հավատում է ու շարունակում պատուհասի թելը թելել... առանց գիտակցելու, թե իրենցից քանիսին հպարտությամբ կարողացավ փչացնել, ու հեռացնել։ 

Երեք տարի ասֆալտին փռող, թալանչիներին պատժող գերագույն գլխավոր գելխեղդը, որ մարդկանց պահեց էժանագին շոուների ու ականջներին լապշա կախելու իր ամենասիրած պոպուլիզմի թելի վրա, հիմա էլ նույնն է անում իր հպաաաաաարտ քաղաքացիներին ազգակործան պատուհասը դուխ է տալիս, թե ինքը ինչ հպարտ է, որ իրեն հավատացողները հպարտ են։ 

Դեռ ե՞րբ եմ ասել, կհիշեք, որ խաղադրույքը դնելու է թավիշը վերացնելու, եւ պատասխան տալու իր ծեծված ու ոչինչ չասող թեզի վրա, որտեղ դեռ մարդիկ կլինեն, որ ծափ կտան։ Անգաղափար հացկատակի այդ տեսակը, ոչինչ չի կարող անել, բացի վրեժխնդիր լինելու, եւ իր չստացված կյանքի համար բոլորին մեղադրելու դիվիդենտներ շահելը։ 
Բանակի հերն անիծեց, հետո ասաց, որ ուժեղ բանակ է ստեղծել երեք տարվա մեջ, եւ դրա համար էլ ուժեղ բանակի վրա հարձակվեցին։ Իսկ թե ինչու իր ստեղծած ուժեղ բանակը պարտվեց, այ դրա համար ինքը հպարտ է, ու շարունակում է գլխավոր թեմաները մի կողմ թողնել ու շարքային պռտկերես ստախոսի պես լոլոներ կարդալ մարդկանց գլխին։ 
Ազգադավը 5000 հայի կոտորվելը չկանխելուց հետո ասում է, որ հպարտ է։ Տասնյակ հազարավոր տղաների հաշմանդամ դարձրեց, ու դրա համար էլ է հպարտ, տասնյակ հազարավոր ընտանիքներ մնացին անտուն ու անտեր, ու դրա համար ինքը շատ հպարտ է, Արցախը թշնամուն նվիրեց, ու թշնամին ՀՀ ինքիշխան տարածքներ ներխուժեց, վեց գերի առավ ու դրա համար ինքը շատ-շատ հպարտ է։ Հպարտ է, որ գերիներ ունենք, ու անհայտ կորածներ, հպարտ է, որ աշխարհում մեզ բամատեղ դնող չկա։ Հպարտ է, որ Հայաստանը մազից կախված է, ու կհպարտանա ապագայում, որ Հայաստանի հախից էլ եկավ։  

Անցնենք առաջ։ Ալիևը հայտարարել է, թե հայկական կողմը պատշաճ կերպով վերլուծում է «Զանգեզուրի միջանցքի» անխուսափելիության հարցը։ Ազգակործանը չի բանավիճում Ալիեւի հետ, խիստ զբաղված է, բայց բանավեճի է կանչում իր մրցակիցներին, որ հպարտությամբ ասի, թե ինքը ինչպես հաղթեց, իսկ մնացյալ նախկինները պարտվեցին։ 

 

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024