Պարույրը գիտակցված հետ չեկավ. ինքը գնաց, որովհետև Հայրենիքի հանդեպ սերը վեր դասեց ամեն ինչից

Պարույրը գիտակցված հետ չեկավ. ինքը գնաց, որովհետև Հայրենիքի հանդեպ սերը վեր դասեց ամեն ինչից Դեկտեմբեր 27, 2021

Պարույր Գեղամի Հարությունյան... Այս ՀԶՈՐ ՏՂԱՆ թերևս ամենաԽԵՆԹ հայրենասերն է, ով փայլեց իր ամենահզոր ուժով, ամենաանվախ տեսակով ու անսասան կամքով։ Մեր ՀԶՈՐ ՏՂԱՆ ծնվել է 1994 թվականի հուլիսի 11֊ին` իր պես լուսավոր ու արևոտ մի օր, Երևան քաղաքում։ Մանկության տարիներից Պարույրը տարբերվել է իր յուրօրինակ ու ամենախելացի տեսակով։Մեր ՀԶՈՐԸ մանկուց ի վեր ապրել է իր ազգային Հերոսներով ու հենց հոգու խորքում էլ փափագել դառնալ հենց այդ Հերոսներից մեկը։ Սովորել և ավարտել է հենց իր սիրելի Հերոս Մովսես Գորգիսյանի անվան 158 միջնակարգ դպրոցը, որից հետո ընդունվել է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը` ռեժիսուրայի բաժնում։ Ժամկետային ծառայությունն անցկացրել է 2016֊2018 թթ.֊ին, ու, անկախ վերջացնելու հանգամանքներից, միշտ առաջինն է վազել զորահավաքներին մասնակցելու։ Ինքը չսպասեց, որ իրեն կանչեն Արցախյան երկրորդ պատերազմին, Պարույրը գնաց, առաջինը կամավորագրվեց ու գնաց։ Ամբողջ 26 տարիների էներգիան կարծես պահել էր հենց այդ պատերազմի օրերի համար. եղավ և' քահանա, և' բուժաշխատող, և' խոհարար, և' ամենաԽԵՆԹ ու ԱՆՎԱԽ ՀԵՐՈՍԸ։ Պարույրը գիտակցված հետ չեկավ... ինքը գնաց, որովհետև Հայրենիքի հանդեպ սերը վեր դասեց ամեն ինչից։

Պարույրը հետ չեկավ, բայց եկավ իր մարտական ոգին, ինքը չընտրեց ապրելու ճանապարհը` իր ու մեր ամենաթանկի` իր ԿՅԱՆՔԻ գնով ապրեցնելով հազարավոր կյանքեր։ Մինչև վերջ պայքարել է ամենաթեժ հատվածներում։ Պարույրն անմահացավ Հադրութում ու միացավ իր սիրելի ազգային Հերոսներին։ Ինքը ՀԵՐՈՍա, էն իսկական ՀԵՐՈՍԸ, ում նմանների շնորհիվ այսօր կա ու ապրումա հայ ազգս։ Քանի կանք, կլինես նաև` ԴՈՒ, չլինենք էլ, էլի կլինես ԴՈՒ մեր կյանքի ԼՈՒՅՍ։

Խոնարհումս մեր Անմահ Հերոս

 

Իմ հերոսը 

Կիսվել